

- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20 minutes
Քլաբ սենդվիչ
Բաղադրիչներ
- հավի փափկամիս - 2 հատ (յուրաքանչյուրը 250 գր)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սխտոր - 1 պճեղ
- ձու - 2 հատ
- լոլիկ - 2 հատ
- բեկոն - 8 կտոր
- մայոնեզ - ըստ ճաշակի
- հաց սպիտակ - 6 կտոր
- հազարի թերթեր - մի քանի ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամսերի վրա աղ ու պղպեղ ենք լցնում և բուսայուղով տապակում:
- Հացերը նույնպես տապակում ենք:
- Այնուհետև տապակում ենք բեկոնը:
Հավի փափկամսերը, լոլիկներն ու սոխը կտրատում ենք:
- Հացի մի կտորի վրա մայոնեզ ենք քսում, դնում հազարի թերթերը, հավի փափկամիսն ու ձուն:
- Վրան դնում ենք երկրորդ կտոր հացը, նույնպես մայոնեզ ենք քսում, դնում հազարի թերթերը, բեկոնը, սոխն ու լոլիկը:
- Վրան մայոնեզ ենք քսում և դնում երրորդ հացի կտորը: Անկյունագծով 4 մասի ենք բաժանում և յուրաքանչյուր մասն ամրացնում փայտիկով: Մատուցում ենք կարտոֆիլի ֆրիի հետ:
Պատրաստում ենք քլաբ սենդվիչ և վայելում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: