- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15-20 minutes
Քունջութով և մեղրով հավի միս
Բաղադրիչներ
- հավի ֆիլե - 500 գր
- քունջութ - 50 գր
- սոյայի սոուս - 50 մլ
- մեղր - 2 ճ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - ըստ ճաշակի
- սխտոր - 1 պճեղ
- ձիթայուղ - 3 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- կանաչի - զարդարելու համար
Քայլերի հաջորդականություն
- Հավի ֆիլեն կտրատում ենք:
- Սխտորը ճզմում ենք, իսկ կոճապղպեղը՝ անցկացնում քերիչով:
- Սոյայի սոուսն ու մեղրը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում սխտորն ու կոճապղպեղը: Միսը լցնում ենք սոուսի մեջ, խառնում և 30 րոպեով տեղափոխում սառնարան, որպեսզի մարինացվի: Այս ընթացքում տապակում ենք քունջութը:
Այնուհետև բուսայուղապատ թավայի մեջ 10-15 րոպեով տապակում ենք միսը: Մարինադի կեսը լցնում ենք մսի վրա, ավելացնում աղն ու պղպեղը:
- Միսը լցնում ենք մատուցվող ափսեի մեջ, վրան ավելացնում մնացած մարինադն ու քունջութը և ըստ ճաշակի կտրատած կանաչի ավելացնում:
Համեղ ու յուրահատուկ հավի միս ստացվեց 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hamex er!!!
shat hamegh stacvec, shnorakalutyun.
Բարև ձեզ , ասեք խնդրում եմ կլինի միանգամից մարինադը լցնել ամբողջ մսի վրա և 30 րոպե անց տապակել, որ վերջում չավելացնեմ եփած մսին?
Շնորհակալություն)
Սիրելի Հելենա, իհարկե կարող եք: 🙂