

Չիչխան (օբլեպիխա) շաքարավազով ձմռան համար
Քայլերի հաջորդականություն
Չիչխանն իր մեջ պարունակում է ոչ միայն A, E, C վիտամինները, այլև վիտամինային B կոմպլեքս: Չիչխանի պտուղներով կարելի է պատրաստել համեղ ու հյութալի խմիչքներ, կարկանդակներ, տորթեր և այլն:
- Հատապտուղները թրջել ջրի մեջ, մաքրել տերևները՝ չվնասելով պտուղները:
- Զանգվածը լցնել տարողունակ ամանի մեջ:
- Այնուհետև՝ վերածել խյուսի:
- Ստացված զանգվածը լցնել մեկ ուրիշ տարայի մեջ և ավելացնել շաքարավազ,ապա խառնել, որպեսզի շաքարավազը լուծվի զանգվածի մեջ: Այնուհետև դնել սառցախցիկի մեջ, որտեղ կարելի է պահել մեկ տարի:
- Ահա պատրաստ է շաքարավազով չիչխանը ձմռան համար:
Բարի վայելում:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: