- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Օլադի դդմիկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Դդմիկները լվանում ենք, պոչի հատվածը կտրում: Խոշոր քերիչով քերում ենք, լցնում մեծ կաթսայի մեջ, ավելացնում 1 թ/գդ աղ ու խառնում: 10 րոպեով դնում ենք մի կողմ: 10 րոպե անց ձեռքով քամում ենք, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա: Հետո ավելացնում ենք կտրատած կանաչ սոխը, ձուն, սև պղպեղն ու լավ խառնում ենք:
- Ոչ մեծ կաթսայի մեջ խառնում ենք ալյուրն ու փխրեցուցիչը, լցնում դդմիկների մեջ ու լավ խառնում:
- Հակաայրուկանին ծածկույթով ու հաստ հատակով մեծ թավայի մեջ տաքացնում ենք 2 ճ/գդ ձիթայուղ և դդմիկով զանգվածը գդալով լցնում թավայի մեջ՝ հարթ օլադիի ձև տալով:
- Օլադիները յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե տապակում ենք ոչ ուժեղ կրակին, մինչև ոսկեգույն դառնան: Անհրաժեշտության դեպքում ձիթայուղ ենք ավելացնում:
Տապակելուց հետո դնում ենք թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղայնությունը դուրս գա:
Օլադի մատուցելիս կարելի է վրան թթվասեր լցնել: Այն հարմար է թե՛ որպես նախուտեստ, թե՛ որպես բուտերբրոդի միջուկ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lav baxadratomseren. es ddmikov aladii poxaren patrastumem lister blinchiki nman ,miayn anchkacnumem manr kerijov aranc kamelu hexuke,avelachelov kanachner tarm, pxpex tarm kerijov anchkacrac ,irar miachnumem aranknerum,mayonez kam ttvaser kselov vran shax talov noric kanachi, samit, panir kam chankachac ershik kam msexen.
Շատ ճիշտ եք անում Նատալի ջան, կեցցեք: 🙂