- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Օլադի հոլանդական ձևով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Ձվերը լցնում ենք ամանի մեջ և հարում ենք, ավելացնում ենք կաթը և շաքարավազը, լավ խառնում ենք։ Ավելացնում ենք դարչինը, կիտրոնի կեղևը և վանիլինը, ևս մեկ անգամ խառնում ենք:
- Լցնում ենք փխրեցուցիչի հետ հարած ալյուրը, խառնում ենք և 20-30 րոպե հանգիստ թողնում։
- Այդ ընթացքում, հատապտուղները, շաքարավազը, քացախն ու վանիլինը լցնում ենք թավայի մեջ և դնում ենք թույլ կրակի վրա։
- Հատապտղային սոուսը հասցնում ենք եռման աստիճանի, կրակից վերցնում ենք և թավան կափարիչով ծածկում։ Մեծ թավան դնում ենք միջին ուժեղության կրակի վրա, ոչ մեծ գդալով թավայի մեջ օլադիներ ենք ձևավորում և երկու կողմից տապակում` մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Պատրաստի օլադիները դնում ենք ամանի մեջ, վրան հատապտղային սոուս ենք լցնում և մատուցում։
- Ահա և վերջ:
Օլադի պրոֆֆերչես` համեղ հոլանդական նախաճաշ, որը կարող եք մատուցել թթվասերի կամ սերուցքի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: