- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 10 minutes
Օլադի սև թոքով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սև թոքի թաղանթները մաքրում ենք, իսկ ավելի համեղ լինելու համար առնվազն 3-4 ժամ թողնում ենք կաթի մեջ: Ավելացնում ենք կտրատած գլուխ սոխն ու կանաչ սոխը:
- Բլենդերով հարում ենք, դարձնում համասեռ խյուս: Ավելացնում ենք ձվերն ու ալյուրը:
- Ձեռքի հարիչով լավ խառնում ենք, ավելացնում ենք մի քիչ կտրատած կանաչ սոխ:
- Օլադին տապակում ենք թավայում, բուսայուղով՝ լցնելով մետաղյա օղակների մեջ:
- Երկու կողմից տապակում ենք մինչ կարմրելը:
- Ահա և վերջ:
Սև թոքով այս համեղ օլադին մատուցում ենք կարտոֆիլի խյուսի ու սնկով սոուսի հետ: Վերջինս պատրաստելու համար կտրատած շամպինիոնները տապակում ենք, ավելացնում մի քիչ սերուցք, եփում մինչ հեղուկի գոլորշիանալը և համեմում աղով ու պղպեղով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: