- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 20-25 minutes
Օմլետ ջեռոցում
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխը և քաղցր տաքդեղները մաքրում ենք և խորանարդաձև մանր կտրատում:
- Փոքրիկ կաթսայի մեջ հալեցնում ենք բուսայուղն ու կարագը, ավելացնում կտրատած սոխն ու տաքդեղը: Աղ ու պղպեղ ենք ցանում և միջին ուժգնության կրակի վրա հաճախակի խառնելով տապակում մոտ 3 րոպե:
- Մանր կտրատում ենք խոզապուխտը, ավելացնում կաթսայի մեջ եղած բանջարեղենին ու հաճախակի խառնելով տապակում ևս 3 րոպե, մինչև տաքդեղն ու սոխը փափկեն: Վերցնում ենք կրակից ու թողնում որ սառչի:
- Ձուն կաթի, աղի ու պղպեղի հետ թեթևակի հարում ենք:
- Խոշոր քերիչով քերում ենք պանիրը:
- Այնուհետև պանիրն ու կաթսայում եղած բանջարեղենային խառնուրդն ավելացնում ենք հարած ձվերին և խառնում:
- Ստացված խառնուրդը լցնում ենք բուսայուղով պատված ձևամանի մեջ (հաստ ու բարձր օմլետի գաղտնիքը պարզ է. շատ ձու՝ փոքր ձևամանում): Դնում ենք 200 աստիճան տաքացված ջեռոցի մեջ ու եփում 20-25 րոպե:
- Ջեռոցից հանում ենք, ծածկում սրբիչով և թողնում 10 րոպե, որպեսզի օմլետը սառչի:
Օմլետը ստացվեց բարձր, հաստ, գեղեցիկ ու ախորժաբեր: Դենվերական օմլետ պատրաստելիս երբեմն ավելացնում են նաև քերած պանիր ու սունկ: Այն կարելի է պատրաստել տարբեր ձև ունեցող ձևամանների մեջ: Երբեմն օմլետին տալիս են ծրարի տեսք ու միջուկը շրջում են ներս՝ նմանեցնելով ֆրանսիական օմլետին, երբեմն էլ լցոնի բաղադրիչները պարզապես խառնում են ձվի հետ ու եփում թավայի մեջ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: