- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 50 minutes
Օրիգինալ պաստա
Բաղադրիչներ
- ձիթայուղ - 1ճ/գդ
- միս տավարի (աղացած) - 350գր
- սխտոր - 3 պճեղ
- սոխ - 1 գլուխ
- լոլիկ - 800գր
- մակարոն - 450գր
- պանիր պարմեզան - 2ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
- պղպեղ կարմիր
Քայլերի հաջորդականություն
- Ձիթայուղով պատված թավայի մեջ տապակել կտրատած սոխը, ապա ավելացնել աղացած միսը և խառնել:
- Եփել միջին կրակի վրա, համեմել աղով և պղպեղներով, ավելացնել ճզմած սխտորը, մանրացված լոլիկը և եփել ևս 20րոպե:
- Մակարոնը խաշել ջրում՝ թողնելով փոքր-ինչ հում:
- Քանդվող ձևամանի մեջ լցնել պատրաստված սոուսի կեսը, այնուհետև ուղղահայաց դիրքով շարել մակարոնները:
- Մակարոնների վրա լցնել սոուսի մնացած մասը, ապա քերած պարմեզանը:
- Եփել ջեռոցում 30 րոպե մինչև պանիրը հալչի և չոր շերտ առաջացնի:
Օրիգինալ կերպով պատրաստված պաստա ամբողջ ընտանիքի համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Уаооооооо просто супер:):)
🙂