- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Օրիգինալ տոլմա
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Միսը լվանում ենք և բարակ կտորների բաժանում (լանգետի նման 50-70 գր)։
- Այնուհետև միսը ծեծում ենք և աղով ու պղպեղով համեմում։
- Պատրաստում ենք միջուկը. սոխը մանր կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում։
- Մաքրում, լվանում և չորացնում ենք բլղուրը։
- Տապակած սոխին ավելացնում ենք բլղուրը, աղը և վրան 250 մլ եռացրած ջուր
լցնում։ Թավան կափարիչով ծածկում ենք և անընդհատ խառնելով 15 րոպե թողնում
կրակին։ Անհրաժեշտության դեպքում ջուր ենք ավելացնում։
- Ընկույզն ու սխտորը մանրացնում ենք։
- Ապա խառնում ենք տապակած բլղուրային զանգվածը, կտրատած թարմ և չոր կանաչիները, ընկույզն ու սխտորը։ Աղով համեմում ենք և լավ խառնում։
- Մարինացված խաղողի տերևները զգուշորեն բացում ենք, որ չպատռվեն։
- Մսի յուրաքանչյուր կտորի վրա լցնում ենք նախապես պատրաստած միջուկը և ձիգ
փաթաթում։ Մեծ ռուլետները կարող ենք կիսել։ Այնուհետև այդ միսը փաթաթում ենք
խաղողի տերևի մեջ ։
- Փաթաթած տոլմաները տեղավորում ենք կաթսայի մեջ, ջուր ավելացնում(300 մլ) և
վրան դնում սերուցքային կարագի կտորները։
- Տոլմայի վրան ափսե ենք դնում, որ եռալու ընթացքում միջուկը դուրս չգա միջից։ Եփում ենք թույլ կրակի վրա (մոտ 1 ժամ 15ր)։
- Տոլման կարող ենք մածունի ու սխտորի հետ մատուցել։
Շատ համեղ տոլմա .կարող ենք բլղուրը փոխարինել բրնձով, իսկ մսի փոխարեն աղացած միս օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hamov er shat
Ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Барев дзез вор хндренк пасунц толмаи рецепты чек ухарки?шнорhакалутюн.
Բարև Ձեզ, սիրելի Գոհար։ Պասուց տոլմայի բաղադրատոմս դեռ չունենք, սակայն կփորձենք մոտ ժամանակներում տեղադրել մեր կայքում։ ։)