- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Ֆարֆալե բոլոնեզ սոուսով
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500գր
- պաստա ֆարֆալե - 300գր
- լոլիկի մածուկ - 500մլ
- մաղադանոս
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 3 պճեղ
- օրեգանո - 1ճ/գդ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 200մլ
- ձիթայուղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Խաշեք պաստան ըստ տուփի վրա նշված պատրաստման եղանակի:
- Մանր կտրատեք սոխը և սխտորը, տապակեք բուսայուղի մեջ մինչև կարմրելը, ապա ավելացրեք աղացած միսը: Եփեք միսը միջին կրակի վրա՝ չմոոռանալով անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չառաջանան, ապա ավելացրեք սերուցքը:
- Եփեք այդ վիճակում մոտ 10 րոպե թույլ կրակի վրա՝ չթողնելով սերուցքը հասնի եռման վիճակի: Այնուհետև ավելացրեք տոմատի մածուկը, մաղադանոսը և օրեգանոն, համեմեք աղ և պղպեղով:
- Եփեք այդպես ևս 10 րոպե և սոուսը արդեն պատրաստ կլինի:
- Սոուսը լցրեք եփված պաստայի վրա և մատուցեք:
Պատրաստում ենք իտալական խոհանոցի հայտնի պաստա ֆարֆալե բոլոնեզ սոուսով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: