- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Ֆրանսիական աղանդեր եփած կրեմով և հատապտուղներով
Բաղադրիչներ
- Եփովի կրեմի համար`
- ձվի դեղնուց - 4 հատ (մեծ)
- կաթ - 2 բաժակ
- շաքարավազ - 2/4 բաժակ
- կարագ - 4 ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 4 ճ/գդ
- վանիլին - 1 պատիճ (կամ 2 թ/գդ փոշի)
- աղ - մի պտղունց
- Փխրուն խմորի համար՝
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- կարագ - 225 գր
- շաքարավազ - 1/4 բաժակ
- աղ - 1 թ/գդ
- ալյուր - 2 բաժակ
- Ինչպես նաև՝
- ազնվամորի - 350 գր
- հապալաս - 350 գր
- ելակ - 350 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք փխրուն խմորը: Ալյուրը մաղում ենք, առանձին կաթսայի մեջ միջին արագությամբ մոտ 3 րոպե հարում ենք կարագը, շաքարավազն ու աղը, մինչև ստանանք սպիտակ փքուն զանգված: Հարելը շարունակելով ավելացնում ենք ձուն, դեղնուցը, ալյուրն ու խառնում մինչև համասեռ զանգված ստացվի:
Պետք է ստացվի փափուկ, ենթարկվող ու կպչուն խմոր: Խմորը տեղավորում ենք սառնարանում, անցնում կրեմի պատրաստմանը:
- Պատրաստում ենք կրեմը: Խառնում ենք դեղնուցները, քառորդ բաժակ կաթը, շաքարավազի կեսն ու ամբողջ օսլան: Թեթևակի հարում ենք: Վանիլինի պատիճը բացում ենք ու սերմերը մաքրում (թեյի գդալով շատ հարմար է):
- Փոքր կաթսայի մեջ լցնում ենք մնացած կաթն ու շաքարավազը, ավելացնում աղը, վանիլինի սերմերն ու պատիճը: Դնում ենք միջին ուժգնության կրակին ու խառնում մինչև այն պահը, երբ խառնուրդը սկսում է եռալ: Կրակից վերցնում ենք ու վանիլի պատիճը հանում: Ձվային զանգվածն անընդհատ խառնելով՝ բարակ շիթով ավելացնում ենք կաթը: Ստացված խառնուրդը նորից լցնում ենք կաթսայի մեջ, դնում մարմանդ կրակին ու խառնելով հասցնում եռման: Խառնուրդը սկզբում ջրիկ կլինի, հետո կսկսի խտանալ: 1 րոպե եռացնում ենք, կրակից վերցնում: Կրեմը 2-3 րոպե դանդաղ հարում ենք, որպեսզի մի քիչ հովանա: Հետո քիչ-քիչ ավելացնում ենք կարագը՝ ամեն անգամ հարելով այնքան, մինչև ձուլվի:
- Պատրաստի կրեմի խտությունը պետք է հիշեցնի անյուղ յոգուրտ: Դնում ենք սառնարանն ու ամեն 10 րոպեն մեկ խառնում, մինչև կեղև ձևավորվելը:
- Խմորը սառնարանից հանում ենք, դնում ալյուր ցանված մակերևույթին: 3-5 մմ հաստությամբ գրտնակում ենք, ձևամանի չափսով շրջաններ կտրում՝ չմոռանալով 1-1.5 սմ ավել վերցնել, որպեսզի խմորը հպվի նաև ձևամանի կողքերին: Շրջանները դնում ենք թխվածքի ձևամանների մեջ, սեղմում ու պատառաքաղով մի քանի տեղից ծակծկում: 15 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում:
Ջեռոցը 180 աստիճան տաքացնում ենք, զամբյուղիկները 15-18 րոպե թխում մինչև եզրերի վարդագույն դառնալը: Ջեռոցից հանում ենք ու սենյակային ջերմաստիճանում հովացնում: Ձևամաններից հանում ենք և յուրաքանչյուրի մեջ մոտ 2 ճ/գդ կրեմ լցնում:
- Վրայից զարդարում ենք հատապտուղներով (ցանկության դեպքում կարող ենք ծածկել թափանցիկ ժելեով, որպեսզի հատապտուղները մի քանի օր թարմ տեսք ունենան): Դնում ենք սառնարանը, այնտեղից հանում մատուցելուց առաջ:
- Ահա և վերջ:
Փխրուն խմորով, վանիլային եփովի կրեմով ֆրանսիական աղանդեր կարելի է պատրաստել տարբեր հատապտուղներով: Խորհուրդ չի տրվում, սակայն, օգտագործել բալի թթվաշ հատիկներ, քանի որ համն այդ դեպքում զգալիորեն փոխվում է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: