- Yield: 15-20 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Ֆրանսիական բագետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորիչը տաք ջրում լուծում ենք, ավելացնում աղը, շաքարավազը, կաթը և ալյուրը: Փափուկ խմոր ենք հունցում, ծածկում ու դնում տաք տեղում, որպեսզի հասունանա ու ծավալը կրկնապատկվի:
- Հասունացած խմորը բաժանում ենք 3 մասի (իսկական ֆրանսիական բագետը պետք է ունենա առնվազն 65 սմ երկարություն, սակայն մենք այն պատրաստում ենք ջեռոցի ձևամանի չափսով):
Խմորի յուրաքանչյուր մասն ուղղանկյուն գրտնակում ենք և վրան ձիթայուղ քսում:
- Այնուհետև խմորը ծրարում ենք:
- Այս ամենից հետո խմորը կրկին ուղղանկյուն գրտնակում ենք, ձիթայուղ քսում ու ռուլետի նման փաթաթում:
- Ռուլետի նման փաթաթված խմորներից ամեն մեկը թաթախում ենք մի համեմունքի՝ քունջութի, չամանի կամ ալյուրի մեջ:
- Բագետները դնում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ և սուր դանակով թեք կտրվածքներ անում: Ծածկում ենք, թողնում 15-20 րոպե:
- Ջեռոցը տաքացնում ենք 230 աստիճան և տակը ջրով լի տարա դնում: Բագետներով տապակը դնում ենք ջեռոցի մեջ, ջերմաստիճանն իջեցնում մինչև 185 աստիճան, իսկ 10 րոպե անց ջրով լի տարան հանում ենք և շարունակում թխել 20-25 րոպե:
- Թխված բագետները ծածկում ենք սրբիչով և տապակի մեջ հովացնում:
Արտակարգ համեղ բագետ է ստացվում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: