- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Ֆրանսիական դասական տրյուֆելներ
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 300 գր (75 տոկոս և բարձր)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- կարագ - 25 գր
- կակաո - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- 200 գր շոկոլադը կտրատում ենք:
- Սերուցքը մինչև 70-80 աստիճան տաքացնում ենք, այնուհետև լցնում շոկոլադի վրա:
- Լավ խառնում ենք:
- Ավելացնում ենք կարագը և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև 20 րոպեով դնում ենք սառնարանը:
- Զանգվածը լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ, կոնֆետներ ձևավորում և 30 րոպեով տեղափոխում սառնարան:
- Կոնֆետները սառնարանը դնելուց 25 րոպե հետո, 100 գր շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք:
- Կոնֆետները համում ենք սառնարանից և գնդիկներ ձևավորում:
- Այնուհետև պատառաքաղով գնդիկները թաթախում ենք շոկոլադի մեջ:
- Այժմ թաթախում ենք կակաոյի մեջ և կրկին 20-30 րոպեով դնում սառնարանը:
- Տրյուֆելները պատրաստ են:
- Ահա և վերջ:
Ստացվում են շատ համեղ տրյուֆելներ , որոնք հրաշալի համադրվում են սուրճ էսպրեսոյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Nereceq isk tryufel torti baxadratoms uneq?
Բարև Ձեզ, այո,ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/%D5%BF%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%86%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9/
http://www.cooks.am/%D5%BF%D6%80%D5%B5%D5%B8%D6%82%D6%86%D5%A5%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9-%D5%BD%D5%BA%D5%AB%D5%BF%D5%A1%D5%AF-%D5%B7%D5%B8%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1%D5%A4%D5%B8%D5%BE/
Shat shnorhakalutyun,indz arajin baxadratomsn aveli dur ekav ev aveli matcheli e,anpayman kpatrastem
Բարև Ձեզ Նարինե ջան, անպայման պատրաստեք 🙂
Պատաստեք Նարինե ջան 🙂