- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Բուլկի-պարուրակներ
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք բոլոր բաղադրիչները:
- Ձուն աղի հետ հարում ենք ձեռքի հարիչով կամ պատառաքաղով:
- Ավելացնում ենք կաթն ու բոլորը լավ խառնում:
- Ավելացնում ենք ալյուրը: Պետք է ստացվի նրբաբլիթների խմորի պես՝ բավականին ջրիկ խմոր:
- Ջեռոցը տաքացնում ենք 230 աստիճան: Վերցնում ենք ձևամանը, որը գրեթե նույնն է, ինչ մաֆինների ձևամանը, միայն թե՝ ավելի խոր ու նեղ: Եթե հատուկ ձևաման չկա, կարելի է և մաֆինների ձևաման օգտագործել: Յուրաքանչյուր ձևամանի մեջ մի կտոր կարագ ենք դնում: Ձևամանը մի րոպեով դնում ենք տաքացրած ջեռոցի մեջ, որ կարագը լրիվ հալվի: Կարագը տարածում ենք ձևամանի բոլոր պատերին:
- Խմորը լցնում ենք ձևամանի բաժակների մեջ՝ դրանց տարողության 2/3-ով ու ուղարկում ջեռոց:
- Թխում ենք 230 աստիճանում՝ 15 րոպե: Այդ ժամանակամիջոցում նրանք կբարձրանան ու ձևամանի միջից «կցատկեն»: Այնուհետ ջերմաստիճանն իջեցնում ենք 180 աստիճանի ու թխում ևս 15 րոպե: Բուլկիները կարելի է մատուցել թե՛ սառը, թե՛ տաք: Համեղ սնամեջ բուլկիներ են ստացվում: Նշված բաղադրաքանակից կստացվի 6 մեծ պարուրակ:
Պարուրակներն ամերիկյան ավանդական բուլկիներ են: Դրանք կարելի է մատուցել ինչպես ապուրների հետ, այնպես էլ լցոնել ցանկացած լցոնով՝ քաղցր կամ աղի:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Husov em inc mot el lav kstacvi
Փորձեք անպայման ու տեղեկացրեք արդյունքների մասին: Հաջող փորձարկում 🙂
А можно узнать. Там внутри пусто получается как у эклеров.
Совершенно верно, пусто. Можете заправлять любой начинкой.