- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 60 minutes
Պրոֆիտրոլներ` հավի կծու աղցանով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 90 մլ
- ջուր - 90 մլ
- աղ - 1 պտղունց
- կարագ - 85 գր
- ալյուր - 130 գր
- ձու - 3 հատ
- Աղցանի համար`
- հավի բդիկ - 2 հատ
- լոլիկ - 1 հատ
- պղպեղ չիլի - ըստ ճաշակի
- սխտոր - 1 ատամիկ
- մանանեխ՝ հատիկավոր - 1 ճ/գ
- կանաչ սոխի տերևաբույլ (սպիտակ մասը ներառյալ) - 1 հատ
- մայոնեզ - 1 ճ/գ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ ջուր ու կաթ ենք լցնում, ավելացնում ենք աղը և կտրտած կարագը: Դնում ենք կրակին ու պատրաստում` տաքացնում` մինչև կարագը հալի: Ավելացնում ենք այուր (ամբողջը միանգամից) և անընդհատ խառնելով եփում 2-3 րոպե`մինչև խմորը գնդի ձևով հավաքվի, իսկ հատակին կեղև առաջանա:
- Կաթսան վերցնում ենք կրակի վրայից, խմորը դնում խոր ամանի մեջ: Հատ-հատ ավելացնում են ձվերը` յուրաքանչյուրից հետո թիով խառնելով` մինչև լրիվ միատարր դառնա: Եթե հարիչ եք օգտագործում, հարեք ամենացածր արագություններով: Ձեռքի սովորական մեխանիկական հարիչը հարմար չէ: Անընդհատ հետևեք խտությանը. խմորը չպետք է շատ հեղուկ դառնա: Ապահով լինելու համար վերջին ձուն ավելի լավ է հարել պատառաքաղով և մաս-մաս ավելացնել: Խմորը պետք է հարթ ու փայլուն լինի:
- Այն լցնում ենք սովորական 10-11սմ-անոց սովորական կլոր գլխադրով հրուշակային պարկի մեջ: Պրոֆիտրոլները դնում ենք յուղաթղթով ծածկված տապակի մեջ:
- Դնում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում և 30-40 ր. թխում մինչև մուգ ոսկեգույն երանգ ստանալը:
- Պատրաստում ենք լցոնը: Կտրտում ենք լոլիկը և հանում սերմերն ու հեղուկը (սա շատ կարևոր է անել. եթե չհանենք, աղցանը չափից դուրս խոնավ կլինի): Կտրտում ենք մանր խորանարդիկներով: Նույն կերպ կտրտում ենք հավի բդիկների միսը: Մանր կտրտում ենք պղպեղը, սխտորն ու սոխը: Լցնում ենք խոր ամանի մեջ: Ավելացնում ենք մայոնեզն ու մանանեխը:
- Ըստ ճաշակի` աղ ենք ցանում ու խառնում:
- Պատրաստի պրոֆիտրոլները հովացնում ենք: Կտրում ենք յուրաքանչյուրի գլխիկներն ու մեջն աղցան լցնում:
- Ծածկում ենք:Նույն գործողությունը կատարում ենք բոլոր պրոֆիտրոլների հետ:
- Մատուցում ենք:
Պրոֆիտրոլները կարելի է լցոնել նաև այլ լցոններով: Ստացվում է 36 հատ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: