- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Վարունգով և ծովախեցգետնի ձողիկներով աղցան
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- լոլիկ - 1 հատ
- վարունգ - 1 հատ
- բուսայուղ - 2-4 ճ/գդ
- սոխ - 100 գր
- Մարինադի համար՝
- հյութ կիտրոնի - 2 ճ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- շաքարավազ - 1 թ/գդ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Ծովախեցգետնի ձողիկները շատ բարակ, երկար ձողիկներով կտրատում ենք։
- Սոխը կտրատում ենք շատ բարակ կիսաշրջաններով։
- Մարինադի բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար։
- Աղցանամանի մեջ ենք լցնում ծովախեցգետնի ձողիկներն ու սոխը։
Լցնում ենք մարինադը, խառնում ենք, և 15-30 րոպե թողնում ենք մարինացվի։
- Լոլիկը կտրում ենք, պտղամիսը հանում և բարակ երակրավուն կտորներով կտրատում։
- Վարունգը կտրատում ենք բարակ երկարավուն ձողիկներով։
- Բանջարեղենն ու ծովածեցգետնի ձողիկները լցնում ենք աղցանամանի մեջ, բուսայուղ ենք լցնում, մի քիչ աղ անում և խառնում։
- Պատրաստ է։
Նուրբ, հյութեղ, օրիգինալ և համեղ աղցան `ծովախեցգետնի ձողիկներով։ Այն էականորեն տարբերվում է ծովախեցգետնի ձողիկներով աղցաններից, քանի որ մայոնեզ և այլ կալորիական մթերքներ չի պարունակում։ Ծովախեցգետնի ձողիկները նախապես մարինացվում են, ինչի շնորհիվ աղցանը հետաքրքիր թթվա-քաղցր համ է ստանում։ Շատ հեշտ է պատրաստվում և կազմվածքի վրա չի անդրադառնում։ Ծովախեցգետնի ձողիկներով աղցանը կարելի է մատուցել բանջարեղենի հետ ` հյութեղ և հետաքրքիր համ ունի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ծովախեցգետինը պահքային չէ