- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Չրերով կոնֆետներ
Բաղադրիչներ
- չիր ծիրանի - 100 գր
- չամիչ - 100 գր
- չիր սալորի - 100 գր
- ընկույզ - 100 գր
- կիտրոն - 0,5 հատ
- մեղր - 3-4 թ/գդ
- Զարդարելու համար՝
- քունջութ
- կոկոսի քերուկ
- ընկույզ
Քայլերի հաջորդականություն
- Ծիրանաչիրն ու սալորաչիրը եռման ջրով լավ լվանում ենք։ Եթե չրերը շատ չոր են, վրան եռման ջուր ենք լցնում և 5-10 րոպե թողնում ենք։ Մեղրից բացի, բոլոր բաղադրիչները մսաղացով աղում ենք (ցանկալի է մանր)։ Եթե մսաղաց չկա, կարող ենք կոմբայնով մանրացնել։ Մսաղացով ավելի հեշտ է, իսկ զանգվածն ավելի համասեռ է ստացվում։ 0,5 կիտրոնը նույնպես կեղևով աղում ենք։ Բայց պետք է ուշադիր լինել, եթե կիտրոնը դառնահամ է, ապա առանձին քերում ենք կեղևը ( դեղին հատվածը, սովորաբար ներքևի սպիտակ շերտն է դառնահամ լինում ), այնուհետև հյութն ենք քամում։
- Պատրաստված խառնուրդը խառնում ենք, ըստ ցանկության մեղր ենք ավելացնում և կրկին խառնում։
- Խոնավ ձեռքերով փոքր գնդիկներ ենք ձևավորում ( մոտ 30 հատ է ստացվում)։
- Թաթախում ենք քունջութի, կոկոսի քերուկի կամ մանրացված ընկույզի մեջ ( կարող եք այդ երեքը խառնել և ընդհանուրի մեջ թաթախել ) ։ Ահա քունջութով պատված կոնֆետները։
- Կոկոսի քերուկի մեջ թաթախված կոնֆետները։
- Մանրացված ընկույզի մեջ թաթախված կոնֆետները։
- 1-2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, այդպես ավելի համեղ են ստացվում (կոնֆետները հետագայում նույնպես պետք է սառնարանում պահել )։ Կոկոսի քերուկի մեջ թաթախված կոնֆետներն ավելի համեղ են, բայց կարող ենք բազմազանության համար երեքի մեջ էլ թաթախել։
Կոնֆետները կարող եք տարբեր չրերով պատրաստել։ Օրինակ, եթե ծիրանաչիր կամ սալորաչիր չեք սիրում, կարող եք թզի, տանձի, լոռամրգի չրերով կոնֆետներ պատրաստել։ Ընկույզն էլ կարող եք ցանկացած տեսակի վերցնել, միայն թե այն պետք է բոված չլինի, այդպես այն օգտակար հատկություններն ավելի լավ կպահպանի։ Կոնֆետները կարող եք նաև թխվածքաբլիթի փշրանքների մեջ թաթախել կամ էլ ընկղմել հալեցրած շոկոլադի մեջ, իսկ մեջը ընկույզ կամ հատապտուղ դնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: