- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30-40 minutes
Պահքային թխվածք ջեմով և ջնարակով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բուսայուղից բացի, բոլոր բաղադրիչները լցնում ենք խոր ամանի մեջ։
Այս թխվածքի համը մեծամասամբ կախված է կակաոյից։ Այդ իսկ պատճառով պետք է որակյալ կակաոյի փոշի վերցնել. էժանագին կակաոները հարմար չեն։
- Չոր խառնուրդը լավ խառնում ենք։
- Աստիճանաբար ավելացնում ենք 250 մլ ջուրը, խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Ավելացնում ենք բուսայուղը, խառնում ենք։
- Խմորը բավական ջրիկ է ստացվում, ազատ ծորում է։
- Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված տապակի մեջ (20 սմ)։
- Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 30-40 րոպե թխում ենք։ Կամ էլ փայտիկով փորձում ենք, եթե փայտիկը չոր է դուրս գալիս, ուրեմն թխվածքը պատրաստ է։
Պատրաստի թխվածքն ամբողջությամբ սառեցնում ենք։
- Միջուկի համար վերցնում ենք ջեմը կամ էլ 150 գր սառեցված սև հաղարջը։ Վերջինիս վրա եռման ջուր ենք լցնում, որպեսզի շուտ սենյակային ջերմաստիճանի դառնա։ Նույնն անում ենք նաև այլ սառեցված հատապտուղների դեպքում։
- Թխվածքը 2 շերտի ենք բաժանում։ Առաջին շերտը դնում ենք ամանի վրա, պատում ենք ջեմի հաստ շերտով։
- Երկրորդ շերտով ծածկում ենք (երկրորդ շերտի երեսամասը նախապես կտրում ենք և հավասարեցնում)։
- Պատրաստում ենք ջնարակը։
Կակաոն, շաքարավազը, բուսայուղը և 3-4 ճ/գդ ջուրը լցնում ենք հաստ տակով կաթսայի մեջ և լավ խառնում ենք։ Հասցնում ենք եռման աստիճանի, և անընդհատ խառնելով 3-5 րոպե եփում ենք, մինչև թեթևակի թանձրանա։ Ջնարակը շատ թանձր չի լինելու, քանի որ պահքային է (կարագ, յուղոտ սերուցք և թթվասեր չենք օգտագործում):
- Պատրաստի ջնարակը ամբողջությամբ սառեցնում ենք։
Վրձնով ջնարակապատում ենք թխվածքը։
- Կարող ենք հավելյալ կոկոսի քերուկ ցանել և հաղարջով ձևավորել։ Ցանկալի է թխվածքը մի քանի ժամ թողնել սենյակային ջերմաստիճանում, ապա մատուցել:
Ջեմով և ջնարակով պահքային թխվածք . նուրբ, հյութեղ, վանիլաշոկոլադային համ լրացված թթվաքաղցրավուն մրգային միջուկով և նրբահամ ջնարակով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev Dzez xndrum em mi hat glazuri lav recept kaseq? es shat em pordzel baic normal chi stacvum, vor hesht u lav stacvi, merci naxapes
Բարև Ձեզ, ահա այստեղ կարող եք գտնել ջնարակի բաղադրատոմս՝
http://www.cooks.am/%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80%D5%B8%D5%BE-%D5%A2%D5%AB%D5%BD%D5%AF%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%A8%D5%B6%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A6%D5%B8%D5%BE/
Anchap shnorhakal em Շեֆ Խոհարար, Dzer bolor baxadratomesr@ shat hamex en , shat em ogtvum u sirum em Dzer kaiqejn
Շնորհակալ ենք Ձեզ, որ վստահում եք մեզ 🙂
Barev, xmori yev jnaraki baxadrichnerum chka grvac jur, bayc patrastman yexanakum grvac e avelacnel 250 ml jur xmori mej yev 3-4 chashi gdal jnaraki mej.
Սիրելի Անահիտ, ջուրն այն բաղադրիչներից է, որ կա յուրաքանչյուրի տանը։ Այդ իսկ պատճառով երբեմն բաղադրիչներում ջուրը նշված չի լինում և հանդիպում է միայն պատրաստման եղանակի մեջ։ ?