- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Աղցան Նիսուազ
Նիսուազը շատ հետաքրքիր և համեղ աղցան է, որը ստեղծվել է Ֆրանսիայում։ Սկզբում բաղադրատոմսի մեջ միայն լոլիկ էր, անչոուս, սխտոր և ձիթապտուղ։ Այժմ այն տարբեր ձևերով են պատրաստում։ Այնպես, որ այս աղցանի դասական տարբերակից փոքր-ինչ շեղվում ենք և պատրաստում մեր իմացած տարբերակով:
Բաղադրիչներ
- հազարի թերթեր - 100 գր
- լոբի կանաչ - 100 գր (կարող է սառեցված լինել)
- լոլիկ չերրի - 8 հատ
- քացախ - 1ճ/գդ
- ձուկ - 1 տուփ կամ 180գր (թյունոս` սեփական հյութի մեջ)
- ձիթապտուղ սև - 1 տուփ
- սոխ - 1 գլուխ
- ձու - 8 հատ (լորի)
- ձուկ - 10-12 հատ (անչոուս)
- Սոուսի համար՝
- բուսայուղ - 5 ճ/գդ
- քացախ - 1 ճ/գդ
- մանանեխ - 0,5-1 թ/գդ
- սխտոր - 1 պճեղ
- աղ
- պղպեղ սև
Քայլերի հաջորդականություն
- Սոխը մաքրում ենք և բարակ կիսաշրջաններով կտրատում։ Վրան 1 գդալ խնձորի կամ գինու քացախ ենք լցնում, թողնում ենք մարինացվի։ Իսկ այդ ընթացքում սկսում ենք մնացած բաղադրիչենրը պատրաստել։
- Պատիճավոր լոբու վրա եռման ջուր ենք լցնում և 3-4 րոպե խաշում ենք։ Այնուհետև ջուրը թափում ենք և լոբու վրա սառը ջուր ենք լցնում։ Արդյունքում լոբին կանաչ գույնն ու ձգությունը կպահպանի։
- Ձվերը եռման ջրում 3-4 րոպե խաշում ենք (հավի ձվի դեպքում` 7 րոպե), ամբողջությամբ սառեցնում ենք`վրան սառը ջուր լցնելով։
Այնուհետև մաքրում ենք և 4 մասի բաժանում կամ ոչ մեծ կտորներով կտրատում։
- Լոլիկը 4 մասի ենք բաժանում (կամ էլ սովորական լոլիկները կտրատում ենք)։
- Թյունոսը՝ ձեռքերով մանրացնում ենք։
- Անչոուսը (կամ այլ ձուկ) մաքրում ենք, ողնաշարից առանձնացնում ենք և ֆիլեն մասերի բաժանում։
- Պատրաստում ենք սոուսը։
Բուսայուղը, քացախը, մանանեխը լցնում ենք ամանի մեջ։ Ավելացնում ենք ճզմած սխտորը, աղ ու պղպեղ ենք անում։ Պատառաքաղով լավ խառնում ենք`մինչև էմուլսիայի վերածվի։
- Հազարի թերթերը լվանում ենք, չորացնում, և դնում ամանների մեջ (հիշեցնենք, որ 4 հոգու համար է)։
- Թյունոսն ու մարինացված սոխը հազարի թերթերի վրա ենք շարում։
- Այնուհետև դնում ենք պատիճավոր լոբին։
- Որից հետո, ավելացնում ենք ձվերն ու անչոուսը։
- Վրայից շարում ենք լոլիկներն ու ձիթապտուղները։
- Լցնում ենք սոուսը (առատորեն) և թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե, ապա մատուցում:
Քանի որ, անչոուս դժվար է գտնել, կարող եք այն կիլկայով կամ մոյվայով փոխարինել։ Մանր ձուկ է հարկավոր` յուղի մեջ և սուր համով։
Աղցանը կարող ենք մատուցել խաշած կարտոֆիլի, բրնձի կամ էլ առանց որևէ խավարտի, ցանկացած դեպքում այն համեղ է: Տվյալ բաղադրիչներից 4 չափաբաժին աղցան է ստացվում։ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ստուգարքիս ժամանակ էս աղցանն էր ընկել: Շատ լավ սարքեցի, սիրուն ձեւավորեցի, բայց սոուսը անտանելի թթու ստացվեց, քացախը շատ էի լցրել:
Շատ ուրախ ենք, որ լավ է ստացվել, սիրելի Նելլի: 🙂