- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60-65 minutes
Վրացական ապուր «Խարչո»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Տավարի միսը խոշոր կտորներով կտրատում ենք ։
- Դնում ենք կաթսայի մեջ, վրան 250 մլ ջուր ենք լցնում և հասցնում ենք եռման աստիճանի։ Թույլ կրակի վրա, փակ կափարիչով, պարբերաբար փրփուրը քաշելով 1,5-2 ժամ եփում ենք։
- Սոխը մաքրում ենք և շատ բարակ կիսաշրջաններով կտրատում։
- Գազարը մաքրում ենք և կտրատում:
- Ընկույզը կոմբայնով լավ մանրացնում ենք, որպեսզի ընկույզը յուղ դուրս գցի։
- Արգանակի մեջ ենք ավելացնում թխեմալին (քիչ լցրեք, հետո ըստ ճաշակի ավելացրեք)։ Աղ և պղպեղ ենք անում։ Ավելացնում ենք սոխը։
- Այնուհետև ավելացնում ենք գազարը։ 30 րոպե եփում ենք, մինչև գազարն ու սոխը ամբողջությամբ փափկեն։
- Այնուհետև ավելացնում ենք բրինձը և 10 րոպե եփում ենք։
- Ավելացնում ենք ընկույզը, խմելի-սունելին և ճզմած սխտորը, 10-15 րոպե եփում ենք։
- Վերջում ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը, կրակի տակն անջատում ենք և որոշ ժամանակ հանգիստ ենք թողնում։
- Ապա լցնում ենք ափսեների մեջ և մատուցում:
Ապուր խարչո ` հագեցնող և թանձր, լավ կլինի մատուցել լավաշի կամ տնական հացի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: