- Yield: Անմիջապես
- Prep Time: 10-15 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Tagliatelle մակարոն բոլոնեզ սոուսով
Բաղադրիչներ
- Սոուս Բոլոնյեզի համար՝
- միս տավարի (աղացած) - 500 գր (կամ տավարն ու խոզն իրար խառնած)
- լոլիկ - 800 գր (սեփական հյութի մեջ)
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 100 մլ (կամ կաթ)
- սոխ - 1 գլուխ (50 գր)
- գազար - 1 հատ (50 գր)
- նեխուր - 1 հատ (ցողուն)
- սխտոր - 1-2 պճեղ
- օրեգանո - (1 թ/գդ չոր)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- բուսայուղ - տապակելու համար
- Մատուցման համար՝
- պաստա - 300-400 գր (սպագետտի կամ ցանկացած տեսակի մակարոնեղեն)
- պանիր պարմեզան - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Գազարն ու սոխը մաքրում ենք։ Սոխը, գազարը, նեխուրը շատ մանր խորանարդներով կտրատում ենք։
- Բուսայուղը թավայի մեջ տաքացնում ենք։ Լցնում ենք սոխը, գազարն ու նեխուրը։ Մոտ 5 րոպե պարբերաբար խառնելով եփում ենք մինչև փափկի։
- Ավելացնում ենք խճողակը, մոտ 5-10 րոպե տապակում ենք մինչև աղացած միսը գույնը փոխի։ Տապակելուց հարկավոր է տավարի խճողակը թիակով մանրացնել , որպեսզի սոուսը համասեռ լինի։
- Ավելացնում ենք լոլիկները` հյութի հետ միասին (լավ կլինի մաղով անցկացնել լոլիկները, որպեսզի սերմերը հանենք)։ Եթե թարմ լոլիկ ենք օգտագործում, ապա անհրաժեշտ է վրան եռման ջուր լցնել, 5 րոպե թողնել, այնուհետև կեղևազրկել և խորանարդաձև կտրատել։ Ավելացնում ենք մանր կտրատած սխտորը, օրեգանոն, աղ և պղպեղ ենք անում և լավ խառնում։
- Թույլ կրակի վրա փակ կափարիչով մոտ 2 ժամ (հնարավոր է ավելի երկար) շոգեխաշում ենք։ Այսպիսին է սոուսը 1 ժամ շոգեխաշելուց հետո։
- Պատրաստ լինելուց 20-30 րոպե առաջ լցնում ենք սերուցքը, խառնում ենք և շարունակում ենք շոգեխաշել։ Ահա այսպիսի տեսք ունի սերուցքն ավելացնելուց հետո։
- Մակարոնը եփում ենք այնքան ժամանակ, որքան նշված է փաթեթի վրա։
- Դնել մակարոնն ափսեի մեջ, ավելացնել սոուսը և վրան պանիր քերել: Ցանկության դեպքում կարող ենք այդ ամենը միանգամից խառնել իրար և մատուցել։
Բոլոնեզ սոուսով մակարոնը հարմար է մատուցել թե’ ճաշին, և թե’ երեկոյան ընթրիքին։ Շատ ախորժալի է 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: