- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Զատիկի ձու՝ մարմարյա
Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- սննդի գունանյութ - 3 ճ/գդ (տարբեր գույների)
- քացախ - 5-6 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Մարմարյա ձվերի պատրաստման եղանակը բավական հեշտ է։ Ձվերը դնում ենք կաթսայի մեջ, վրան սառը ջուր ենք լցնում, հասցնում ենք եռման աստիճանի և 10 րոպե եփում ենք։ Պատրաստի ձվերի վրա սառը ջուր ենք լցնում և լավ սառեցնում։
- Այնուհետև կարող ենք հաջորդ փուլին անցնել։ Ձուն թեթևակի ձեռքով սեղմում ենք, որպեսզի կեղևը ճաքճքի, բայց պետք է այնպես անենք, որ կեղևը չպոկվի։
- Յուրաքանչյուր ձուն տեղավորում ենք պոլիէթիլենային առանձին տոպրակնի մեջ և յուրաքանչյուրի մեջ մեկական ճաշի գդալ հեղուկ գունանյութ ենք լցնում։ Ձուն գունանյութի մեջ լավ թաթախում ենք և 15-20 րոպե տոպրակի մեջ ենք թողնում։
- Այնուհետև ձվերը զգուշորեն փաթեթից հանում ենք և հոսող ջրի տակ լվանում։ Եթե ուզում ենք, որ գույնը լավ պահպանվի` քացախով ցողում ենք։ Այնուհետև դնում ենք թղթե անձեռոցիկների վրա և թողնում ենք լավ չորանա։
- Այժմ կարող ենք ձվերը կեղևազրկել և հիանալ տնային պայմաններում պատրաստված մարմարյա ձվերով։
Ի դեպ, այս ձևով զատիկի ձու ներկելիս, աշխատեք լավ գունանյութ վերցնել, քանի որ ներկը թափանցում է ձվի մեջ։ Շնորհավոր Սուրբ Զատիկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: