- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25-30 minutes
Պապրիկաշ հավի մսով և սնկով
Բաղադրիչներ
- հավի բուդ - 600 գր (առանց ոսկորի և կաշվի)
- սոխ - 1 գլուխ
- պապրիկա - 1 ճ/գդ
- սխտոր - 2 պճեղ
- սունկ շամպինիոն - 250 գր
- արգանակ հավի մսի - 200 մլ (կամ ջուր)
- թթվասեր - 2 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 4 չափաբաժնի համար։
- Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք։ Թավայի մեջ, միջին ուժեղության կրակի վրա 2 ճ/գդ բուսայուղ ենք տաքացնում, ավելացնում ենք սոխն ու սխտորը։ Անընդհատ խառնելով 3-4 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք պապրիկան և ևս 1 րոպե տապակում։
- Թավայի մեջ ենք լցնում մանր կտրատած հավի բդի փափկամիսը և անընդհատ խառնելով տապակում ենք, մինչև միսը գույնը փոխի։
- Ավելացնում ենք կտրատած սունկը։
- Այնուհետև լցնում ենք արգանակը, աղ ու պղպեղ ենք ցանում և 15-20 րոպե շոգեխաշում ենք։ Վերջում ավելացնում ենք թթվասերը։
- Խառնում ենք, մի քանի րոպե տաքացնում ենք և մատուցում։
Ի դեպ, սնկով այս ուտեստը շատ հարմար կլինի մատուցել կարտոֆիլի կամ պաստայի հետ` որպես սոուս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kaseq xndrem paprikan vorne?