- Yield: 40 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 35-50 minutes
Սացիվի հավի մսով
Բաղադրիչներ
- հավի բուդ - 6 հատ
- սոխ - 1 գլուխ
- կարագ - 30 գր
- ընկույզ - 150 գր(մաքրած)
- համեմ - 1 կապ
- հյութ նռան - 2 ճ/գդ (կամ գինու քացախ)
- սխտոր - 5-6 պճեղ
- խմելի սունելի - 1 թ/գդ
- համեմի սերմ - 1/2 թ/գդ (աղացած)
- քրքում - 1 պտղունց
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար։
- Հավը մասնատում ենք, դնում կաթսայի մեջ և ջուր ենք լցնում, այնքան, որ այն ամբողջությամբ հավը ծածկի։ Աղ ենք անում։ Դնում ենք կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք և եփում մոտ 20-25 րոպե` գոյացած փրփուրը մսի վրայից պարբերաբար վերցնելով ։
- Սոխը ոչ շատ մանր կտրատում ենք։ Թավայի մեջ ենք լցնում կարագը և թույլ կրակի վրա հալեցնում ենք ։ Ավելացնում ենք սոխն ու անընդհատ խառնելով մոտ 10 րոպե տապակում ենք, մինչև սոխը փափկի և կիսաթափանցիկ դառնա։
- Եփված հավը արգանակի միջից հանում ենք և արգանակը քամում։ Հավի կտորները ավելացնում ենք սոխի վրա, ավելացնում ենք մոտ 200 մլ արգանակը և 15 րոպե շոգեխաշում ենք։
- Այդ ընթացքում ընկույզը, սխտորը, համեմը և համեմունքենրը լցնում ենք բլենդերի մեջ, ավելացնում ենք նռան հյութն ու մի քիչ արգանակ։
- Հարում ենք այնքան, մինչև մածուկանման զանգված ստանանք։ Հավը թավայից հանում ենք։ Սոուսը լցնում ենք թավայի մեջ և խառնում ենք։
- Հավը կաշվեհան և ոսկրահան ենք անում և լցնում սոուսի վրա։ 3-5 րոպե տաքացնում ենք և կրակի տակն անջատում։ Թողնում ենք ամբողջությամբ սառչի։ Մատուցում ենք։
Ի դեպ, սացիվին սոուսի անուն է, սակայն այժմ այդ սոուսով պատրաստված ուտեստն էլ է սացիվի կոչվում։ Այս ուտեստը մատուցվում է սառը վիճակում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ամենինչ շատ պարզ ու հակիրճ էր գրված: Շնորհակալություն:
Իդեպ բաղադրամասերը հատ հատ նշելու հնարավորութունը շաաատ հարմար էր:
Շնորհակալ ենք Հռիփսիմե ջան, որ գնահատում եք մեր աշխատանքը 🙂
Ես պատրաստել եմ ,շատ համեղ է ստացվել , ճիշտ է գույնը կանաչ էր, որը պարզ է , համեմի հետ էր կապված ,մտածում էմ բլենդերով հարելն է պատճառը, նորմալ էր, բայց կուզեի իմանալ ինչ կարելի է անել , որ գույնը նման լինի մեզ ծանոթ տարբերակին(նկարում Ձեր կողմից ներկայացված տարբերակին):
Սիրելի Գայանե, համեմը կարող եք մանր կտրատել ու ավելացնել վերջում և կստանաք ցանկալի արդյունք: 🙂
Es ampayman kpordzem sakayn karagi tegh dzet ogtagortselov
Սիրելի Արմինե, այդպես էլ շատ համեղ կստացվի։ ։)