- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Բրազիլիական կոնֆետներ “Բրիգադեյրո”
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 380 գր
- կակաո - 2 ճ/գդ
- կարագ - 30 գր
- աղ - 1/4 թ/գդ
- շոկոլադ սև - 15-20 գր (քերուկ)
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից 24 հատ կոնֆետ է ստացվում։
- Խտացրած կաթը, կարագը, աղն ու կակաոն լցնում ենք կաթսայի մեջ։
- Դնում ենք թույլ կրակի վրա և անընդհատ խառնելով մոտ 10 րոպե եփում ենք, մինչև զանգվածը թանձրանա։
- Զանգվածը տեղափոխում ենք սառը ամանի մեջ և սննդային փաթեթով ծածկում ենք։ Ամբողջությամբ սառեցնում ենք։ Գնդիկներ ենք ձևավորում և շոկոլադե քերուկի մեջ թաթախում։
- Եվ վայելում ենք։
Շատ համեղ կոնֆետներ, որոնք հարմար է մատուցել 1 բաժակ թեյի կամ սուրճի հետ։ Այս կոնֆետների միջուկը կարելի է որպես մակարոնի լցոն օգտագործել։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: