- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25-30 minutes
Վարդագույն տրյուֆելներ սպիտակ շոկոլադից
Բաղադրիչներ
- շոկոլադ սպիտակ - 250 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 60 մլ
- կարագ - 40 գր
- սննդի գունանյութ - 2-3 կաթիլ(վարդագույն)
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչներից 25 հատ կոնֆետ է ստացվում։
- Շոկոլադը մանր կտրատում ենք։
- Սերուցքը վարդագույն գունանյութի հետ խառնում ենք, իսկ եթե վարդի ջուր ունենք, ավելի լավ է վարդագույն գունանյութը վարդի ջրով փոխարինենք։ Խառնելուց հետո դնում ենք կրակին և հասցնում եռման աստիճանի։ Այնուհետև զանգվածն ավելացնում ենք շոկոլադի վրա և խառնում ենք, մինչև շոկոլադը հալվի։ Եթե շոկոլադը չի հալվում, գոլորշու վրա ենք հալեցնում։ Չենք մոռանում զանգվածն անընդհատ խառնել։
Ջնարակի վրա ենք լցնում մանր կտրատած կարագը (սենյակային ջերմաստիճանի)։
- Խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Ջնարակի երեսը սննդային փաթեթով ծածկում ենք և 40-60 րոպեով տեղափոխում սառնարանը։ Հանում ենք և զանգվածից փոքր գնդիկներ ենք ձևավորում։
- 15-20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը, այնուհետև հանում ենք և ձևավորում։ Կարող ենք սպիտակ հալեցված շոկոլադով և քերած վարդի թերթիկներով ձևավորել, կամ էլ պարզապես շաքարի փոշու կամ կոկոսի քերուկի մեջ թաթախել։Մանրացված ընկույզն էլ շատ հարմար կլինի։
Բարի թեյախմություն։
Այսպիսի տրյուֆելներ պատրաստելու հիմքը ջնարակն է, որի պատրաստելն իրենից դժվարություն չի ներկայացնում 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: