- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15-20 minutes
Շոկոլադե երշիկ պիստակով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 250 գր
- պիստակ - 125 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 125 մլ
- շոկոլադ սև - 150 գր (դառը)
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 1 ճ/գդ
- կակաո - 1ճ/գդ
- ռոմ - 1 ճ/գդ (մուգ)
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթը մեծ կտորների ենք բաժանում և պիստակի հետ խառնում։
- Սերուցքը շաքարավազի և կարագի հետ լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակին և հասցնում եռման աստիճանի։
Շոկոլադը մանրացնում ենք։
- Այնուհետև շոկոլադը լցնում ենք սերուցքա-կարագային զանգվածի մեջ և խառնում ենք մինչև ամբողջությամբ լուծվի։ Ավելացնում ենք կակաոն ու ռոմը։ Թխվածքաբլիթն ու շոկոլադային զանգվածը խառնում ենք իրար։
- Թողնում ենք մի քիչ սառչի։ Այնուհետև լցնում ենք յուղաթղթի վրա և գլանի տեսք ենք տալիս։
- Յուղաթղթի մեջ փաթաթում ենք` վերջնականապես երշիկի տեսք տալով։
- Տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ամբողջությամբ սառչի։ Սառած երշիկի վրա շաքարի փոշի ենք ցանում, կտրատում ենք և մատուցում։
Մնացած երշիկը պահում ենք սառնարանում։
Ի դեպ, շոկոլադե երշիկ պատրաստելիս, ըստ նախասիրության, դառը շոկոլադը կարող եք փոխարինել կաթնային կամ սպիտակ շոկոլադով։ Ռոմը կարող եք փոխարինել որևէ տեսակի լիկյորով կամ կոնյակով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: