- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30-45 minutes
Շոկոլադե տորթ “SACHER”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 110 գր
- շաքարավազ - 220 գր
- ձվի դեղնուց - 6 հատ
- ձվի սպիտակուց - 6 հատ
- շոկոլադ սև - 130 գր
- ալյուր - 150 գր
- Շերտերը ներծծելու համար՝
- ջեմ ծիրանի - 150 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 180 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 21-23 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարավազի կեսի հետ հարում ենք `մինչև կրեմանման զանգված ստանանք։ Ավելացնում ենք ձվի դեղնուցները և կրկին հարում ենք։
- Սպիտակուցները շաքարավազի մյուս կեսի հետ հարում ենք մինչև մերենգա ստանանք։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք և ավելացնում ենք կարագա-դեղնուցային խառնուրդին։
- Հարում ենք։
- Շոկոլադային խառնուրդի մեջ ենք լցնում մերենգան, վրան ենք լցնում մաղած ալյուրը։
- Զգուշորեն, վերից վար շարժումներով, խառնում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։
- Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված ձևամանի մեջ և տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 30 րոպե կամ ավելի` կախված ջեռոցից։ Ջեռոցից հանում ենք, 15 րոպե թողնում ենք, այնուհետև բիսկվիթը հանում ենք ձևամանից և ամբողջությամբ սառեցնում։
Պատրաստում ենք ջնարակը։ Շոկոլադը մանր կտրատում ենք, վրան սերուցք ենք լցնում, դնում ենք կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի։ Լավ խառնում ենք, որպեսզի շոկոլադի կտորները հալչեն։ Ջնարակը, սենյակային ջերմաստիճանում, 15 րոպե հանգիստ ենք թողնում։
- Սառած բիսկվիթը 2 մասի ենք կիսում։ Շերտերի վրա ծիրանաջեմ ենք քսում և ջնարակապատում։
Մի քանի ժամով տեղափոխում ենք սառնարանը։
Մատուցում ենք հարած սերուցքի հետ։
Ի դեպ, եթե ծիրանաջեմ չունենք, շոկոլադե տորթ պատրաստելիս, կարող ենք փախարինել այն դեղձի կամ թուզի ջեմով` ըստ նախասիրության 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: