- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10-15 minutes
Պաստա դդումով և բեկոնով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչները նախատեսված են 4 չափաբաժնի համար։
- 200 գր դդումը խոշոր խորանարդիկներով կտրատում ենք, վրան ջուր ենք լցնում, մի քիչ աղ ենք անում և եփում մինչև պատրաստ լինի։ Ջուրը թափում ենք և դդումը խյուսի վերածում։ Մնացած դդումը և ապխտած փափկամիսը (բեկոն) մանր խորանարդներով կտրատում ենք։ Սոխն ու սխտորը մանրացնում ենք։
Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում և միջին ուժեղության կրակի վրա տաքացնում։ Ավելացնում ենք սոխն ու խառնելով 3-4 րոպե տապակում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք ապխտած փափկամիսն (բեկոն) ու կտրատած դդումը, խառնում ենք և ևս 5-7 րոպե եփում ենք, մինչև դդումը փափկի։
- Դդմի խյուսն ու սերուցքն ավելացնում ենք սոխով զանգվածին, հասցնում ենք եռման աստիճանի և թույլ կրակի վրա մոտ 1 րոպե եփում ենք, մինչև զանգվածը թանձրանա։ Ըստ ճաշակի աղ և պղպեղ ենք անում։
- Այդ ընթացքում խաշում ենք սպագետտին։ Այնուհետև սպագետտին խառնում ենք սոուսի հետ և կարող ենք արդեն լցնել ամանների մեջ ու մատուցել։ Ըստ ցանկության վրան քերած պարմեզան ենք լցնում, կամ ցանկացած տեսակի պինդ պանիր։
Ի դեպ, այս ուտեստի մեջ կարող եք ցանկացած տեսակի պաստա օգտագործել, դրանից ուտեստի համը չի փոխվի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: