- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Շոկոլադե սալիկ ընկույզներով
Բաղադրիչներ
- շոկոլադ կաթնային - 200 գր
- շոկոլադ սպիտակ - 50 գր
- հնդկական ընկույզ - 100 գր
- լոռամրգի(клюква) - 30-40 գր (չորացրած)
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք (կաթնայինն ու սպիտակն առանձին առանձին ենք հալեցնում)։
- Կաթնային շոկոլադը յուղաթղթի վրա 3-5 մմ հաստությամբ շերտով հավասարապես տարածում ենք։ Վրան հնդկական ընկույզն ու լոռամրգի ենք լցնում։ Ընկույզը կարող ենք դնել, ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած վիճակում։
- Հալեցված շոկոլադը լցնում ենք փաթեթի մեջ, ծայրը կտրում ենք և ընկույզի վրա սպիտակ շոկոլադով գծեր ենք անում։
- Սալիկը 15-20 րոպեով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի սառչի։
Կտրատում ենք և վայելում։
Այս կոնֆետների միջուկը կարող եք տարբեր տեսակի ընկույզներով , չրերով և անգամ աղի կրեկերներով պատրաստել, որն ի դեպ, հետաքրքիր կոնտրաստային համ կհաղորդի մեր կոնֆետներին 🙂
Ի դեպ, շոկոլադե սալիկ պատրաստելու համար, կարող եք ֆոնդյու-ի համար խանութներում վաճառվող կիլոգրամով շոկոլադ գնել, տնտեսապես ավելի շահավետ կլինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: