Ցանկանու՞մ եք օրիգինալ կերպով կատարել Զատիկի սեղանի ձևավորումը, բայց չգիտեք ինչպե՞ս: Cooks.am-ն առաջարկում է այսպիսի օրիգինալ և ծիծաղաշարժ դեկորացիա Զատիկի համար , որը պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է՝
• Ձվի կեղև
• Բամբակ
• Սերմեր (կարող եք օգտագործել ցանկացած խոտի սերմ)
• Ջուր
• Ձվի տակդիր
Այս գեղեցիկ դեկորացիայի պատրաստումը բավականին հեշտ է և արագ: Առաջին հերթին հարկավոր է նախապատրաստել ձվի կեղևները, որոնք ծառայելու են մեզ որպես ծաղկամաններ 🙂
Դրա համար անհրաժեշտ է զգուշությամբ կոտրել թարմ ձվի կեղևի վերևի մասը, դատարկել նրա պարունակությունը, այնուհետև ախտահանել եռացող ջրի մեջ և լավ չորացնել:
Դրանից հետո ձվի կեղևների մեջ պետք է թաց բամբակ տեղադրել, լցնել ցանկացած սերմ, ապա մի փոքր ջուր ցոլել սերմերի վրա:
Խոտերի աճելու ընթացքում հարկավոր է ջրել սերմերը, որպեսզի բամբակը միշտ թաց լինի:
5-7 օրում արդեն իսկ խոտերը կաճեն, որոնք կարող եք կտրել, «վարսահարդարել» կամ զարդարել Ձեր ցանկացած ձևով:
Ծիծաղաշարժ մարդուկներ. Օրիգինալ դեկորացիա Զատիկի համար
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: