- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 10-15 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Տորթ ”Շոկոլադե խառնաշփոթ”
Բաղադրիչներ
- Բրաունիի համար՝
- շոկոլադ սև - 130 գր
- կարագ - 130 գր
- շաքարավազ մանր - 165 գր
- ձու - 2 հատ
- ալյուր - 70 գր
- Միջուկի համար՝
- թխվածքաբլիթ - 18 հատ «Օրեո»
- պանիր մասկարպոնե - 800 գր
- ձու - 4 հատ
- շաքարավազ մանր - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- շոկոլադ սև - 50 գր
- Զարդարելու համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շաքարի փոշի - 3 ճ/գդ
- կակաո - 1 թ/գդ
- շոկոլադ սպիտակ - 20 գր
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 23 սմ տրամագծով ձևամանի հաշվարկով։
- Պատրաստում ենք բրաունիի խմորը։ Շոկոլադը գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք։
- Սենյակային ջերմաստիճանի կարագը շաքարավազի հետ հարում ենք։ Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը` յուրաքանչյուրից հետո լավ հարելով։
- Ավելացնում ենք շոկոլադը և ևս մեկ անգամ հարում ենք։ Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու համասեռ խմոր ենք հունցում։
- Մի կողմ ենք դնում։
Պատրաստում ենք միջուկը։ Մասկարպոնեն սերուցքի, վանիլինի և շաքարավազի հետ հարում ենք մինչև համասեռ դառնա։ Հատ առ հատ ավելացնում ենք ձվերը` յուրաքանչյուրից հետո լավ խառնելով։
- Պանրային զանգվածի 1/3 մասը առանձնացնում ենք և մեջն ենք լցնում 50 գր հալեցրած շոկոլադը, լավ խառնում ենք (շոկոլադը պետք է սառեցնել մինչև սենյակային ջերմաստիճանի դառնա)։
- Կարագով պատված հանվող ձևամանի մեջ ենք լցնում բրաունիի խմորը։ Վրան թխվածքաբլիթի շերտն ենք շարում։
- Լցնում ենք մնացած սպիտակ պանրային զանգվածի կեսը։
- Այնուհետև զգուշորեն քսում ենք շոկոլադային զանգվածը։
- Մնացած պանրային զանգվածի մեջն ենք լցնում «Օրեո» թխվածքաբլիթի մնացած փշրանքները, խառնում ենք։ Դնում ենք շոկոլադային շերտի վրա։
- Ձևամանը դնում ենք մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` եռման ջրով լի կաթսայի վրա։ Չիզքեյքը մոտ 60 րոպե թխում ենք։ Եթե ձևամանի կողքին հարվածելուց միայն չիզքեյքի մեջտեղի հատվածն է թրթռում, նշանակում է` չիզքեյքը պատրաստ է։
Չիզքեյքը 30 րոպե թողնում ենք փակ ջեռոցի մեջ, այնուհետև հանում ենք և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում սառչի։ Գիշերը կամ առնվազն 4 ժամ թողնում ենք սառնարանում։
Ձևավորման համար սառը սերուցքը շաքարի փոշու հետ հարում ենք` մինչև կայուն փրփուր ստանանք։ 3 ճ/գդ սերուցքը վերցնում ենք և պատում չիզքեյքը, մնացածի մեջ կակաոյի փոշի ենք լցնում և կրկին հարում, որպեսզի զանգվածը միագույն դառնա։ Սերուցքը լցնում ենք ձևավոր գլխադիրով հրուշակեղենային պարկի մեջ և սկսում ենք չիզքեյքը ձևավորել։
Վրան սպիտակ շոկոլադի քերուկ ենք ցանում։
- Կտրում ենք և վայելում։
Ի դեպ, այսպիսի տորթ պատրաստելիս, կարող եք «Օրեո» թխվածքաբլիթը փոխարինել ցանկացած տեսակի շոկոլադե թխվածքաբլիթներով։ Հաճելի թեյախմություն 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: