- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Ծովախեցգետնի ձողիկներով աղցան-գնդիկներ
Բաղադրիչներ
- ծովախեցգետնի ձողիկներ - 200 գր
- պանիր - 100 գր պինդ
- ձու - 2 հատ
- սխտոր - 1 պճեղ
- մայոնեզ - 2-3ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը լցնում ենք կաթսայի մեջ, դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի և 10 րոպե եփում ենք (եռալուց հետո)։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։
- Ծովախեցգետնի ձողիկներն անցկացնում ենք մանր քերիչով (1 հատ ձողիկը կարող ենք ձևավորման համար պահել)։
- Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով։
- Ձվերը անցկացնում ենք մանր քերիչով։
- Աղցանամանի մեջ ենք լցնում պանիրը, ձվերը և ծովախեցգետնի ձողիկների կեսը։
- Ավելացնում ենք մայոնեզը և 1 պճեղ ճզմած սխտորը։ Խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Պատրաստված զանգվածից սեղանի թենիսի գնդակի չափ գնդեր ենք ձևավորում։ Թաթախում ենք մնացած ծովախեցգետնի քերուկի մեջ։
- Պատրաստի գնդերը շարում ենք ամանի մեջ և, ըստ ցանկության, ձևավորում ենք կտրատած ծովախեցգետնի ձողիկով և կանաչիով։
Այսպիսով, ծովախեցգետնի ձողիկներով աղցանը պատրաստ է, պատրաստենք ճաշի սեղանն ու վայելենք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: