- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30-45 minutes
Սնկով և պանրով կարկանդակ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը։
Ալյուրն ու աղը լցնում ենք թասի մեջ։ Կարագը խոշոր քերիչով անցկացնում ենք և խառնում ենք ալյուրի հետ։
Պարբերաբար ալյուրի հետ խառնում ենք, որպեսզի կարագի կտորներն իրար չկպչեն։
- Մատներով ալյուրն ու կարագը թեթևակի տրորում ենք, ավելացնում ենք 5-6 ճ/գդ սառը ջուր։ Ձեռքերով խմորը գնդում ենք (երկար չենք հունցում)։
- Սեղանի վրա խմորը շրջանաձև գրտնակում ենք, բայց այնպես, որ խմորը ձևամանից մի քիչ մեծ լինի (3սմ)։
Խմորը գրտնակի վրա ենք փաթաթում և տեղափոխում ենք ձևամանի մեջ, ավելացած խմորով եզրեր ենք ձևավորում։ Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Պատրաստում ենք միջուկը։
Սոխը մաքրում ենք և մանր կտրատում։
- Սունկը բարակ շերտերով կտրատում ենք։
- Կարագը թավայի մեջ տաքացնում ենք, ավելացնում ենք սոխը և մոտ 5 րոպե տապակում ենք` մինչև փափկի։
- Ավելացնում ենք սունկը, մոտ 15-20 րոպե տապակում ենք, կամ այնքան, մինչև սնկի ջուրը գոլորշիանա։
Աղ և պղպեղ ենք անում։
- Թթվասերը, ձուն և աղը (փոքր պտղունց) խառնում ենք։
- Մոցարելլան բարակ շերտերով կտրատում ենք(ոչ մեծ)։
- Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով ։
- Խմորով ձևամանը տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ 10-15 րոպե թխում ենք։
- Այնուհետև խմորի վրա ենք ավելացնում սնկի կեսը։
- Վրան ենք դնում մոցարելլա պանիրը։
- Այնուհետև լցնում ենք սնկի երկրորդ կեսը։
- Թթվասերով խառնուրդը հավասարապես տարածում ենք սնկի շերտի վրա։
- Այնուհետև վրան ենք լցնում քերած պանիրը։
Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, և ևս մոտ 30 րոպե թխում ենք ։
- Պատրաստ է։
- Կարկանդակը կտրած վիճակում։
Շատ ախորժելի պանրով կարկանդակ, որը պետք է պարտադիր տաք վիճակում մատուցել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: