- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե-վանիլային տորթ
Բաղադրիչներ
- Եփովի խմորի համար՝
- ձու - 65 գր
- կարագ - 40 գր
- ջուր - 50 գր
- ալյուր - 50 գր
- աղ - 1 պտղունց
- «Զահեր» զանգվածի համար՝
- ալյուր - 60 գր
- ձվի սպիտակուց - 90 գր
- ձվի դեղնուց - 55 գր
- կարագ - 60 գր
- շաքարավազ - 70 գր
- շաքարի փոշի - 30 գր
- շոկոլադ սև - 60 գր
- Բավարական վանիլային կրեմի համար՝
- կաթ - 170 գր
- ձվի դեղնուց - 50 գր
- շաքարավազ - 50 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 170 գր
- կոնյակ - 15 գր
- ժելատին - 6 գր
- վանիլին - 0,5 թ/գդ
- աղ - 1 պտղունց
- Շոկոլադե մուսսի համար՝
- ձվի դեղնուց - 90 գր
- շոկոլադ կաթնային - 135 գր
- շոկոլադ սև - 135 գր
- շոկոլադ սև - 135 գր (դառը)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր+450 գր
- լիկյոր - 40 գր (ամարետտո)
- ժելատին - 16 գր
- ջուր - 4 ճ/գդ (եռացրած սառը)
- Օշարակ շերտերի ներծծման համար՝
- օշարակ վանիլային - 30 գր
- լիկյոր - 30 գր(ամարետտո)
- Ձևավորման համար՝
- կակաո - 2 ճ/գդ
- շոկոլադ սև - 150 գր
Քայլերի հաջորդականություն
- Եփովի խմորից օղակներ։ Կտրատած կարագը, աղն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում ենք եռման աստիճանի։ Եռացող զանգվածի մեջ ենք լցնում ողջ ալյուրը և փայտե գդալով արագ խառնում ենք (խմորի մեջ ալյուրի գնդիկներ չպետք է մնան )։ Խմորը խառնելով թույլ կրակի վրա 1,5-2 րոպե եփում ենք։
Ստացված զանգվածը մինչև 60-70 աստիճան սառեցնում ենք, որից հետո անընդհատ խառնելով հատ առ հատ ձվերն ենք ավելացնում։ Պետք է համասեռ զանգված ստանանք։ Յուղաթղթի վրա 6 և 15 սմ տրամագծով շրջաններ ենք նկարում։ Տապակի մեջ յուղաթուղթ ենք դնում և բուսայուղով պատում։ Խմորը լցնում ենք 18 մմ-անոց կլոր գլխադիրով խոհարարական ներարկիչի մեջ և 2 սմ լայնությամբ երկու շրջան ենք դուրս մղում նախապես կտրած յուղաթղթի վրա։ Ուշադրություն։ Խմորը չպետք է կտրած շրջանների ներքին տրամագծից ներս անցնի։
- Թխում ենք 27 րոպե, նախապես մինչև 195 աստիճան տաքացրած ջեռոցում։ Սառեցնում ենք և յուրաքանչյուր շրջանը 2 շերտի ենք բաժանում։ Շրջանները կտրած կողմով դեպի վերև ենք շրջում և մի կողմ ենք դնում։
- Պատրաստում ենք վանիլային կրեմ։ Ժելատինի վրա 2 ճ/գդ եռացրած սառեցրած ջուր ենք լցնում և 20-30 րոպե թողնում ենք ուռչի։ Վանիլինը կաթի և մեկ պտղունց աղի հետ լցնում ենք կաթսայի մեջ, հասցնում ենք եռման աստիճանի։ Կրակի վրայից վերցնում ենք և փակ կափարիչով զանգվածը հասցնում ենք մինչև 50 աստիճանի։ Մեկ այլ կաթսայի մեջ ենք լցնում դեղնուցներն ու շաքարավազը և անընդհատ հարելով բարակ շիթով ավելացնում ենք տաք կաթը։ Զանգվածը թույլ կրակի վրա անընդհատ խառնելով 5-6 րոպե եփում ենք (բայց չենք եռացնում) մինչև կրեմը թանձրանա։ Կրեմը սառեցնում ենք մինչև 80 աստիճան և ավելացնում ենք ուռած ժելատինը։ Խառնում ենք մինչև ժելատինը ամբողջությամբ լուծվի։ Կրեմը տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի թեթևակի ժելեանա։
Թեթևակի ժելեացած կրեմի մեջ կոնյակ ենք լցնում։ Սառեցված սերուցքը հարում ենք մինչև թեթև և փքուն փրփուր ստանանք։ Կրեմը սերուցքի հետ միացնում ենք (զանգվածը թիակով ենք խառնում, հարիչը այս պարագայում բացառում ենք)։
Կրեմը լցնում ենք խոհարարական ներարկիչի մեջ և սկսում ենք 4 օղակները լցոնել։ Կիսած օղակները միացնում ենք իրար և 1,5-2 ժամով տեղափոխում ենք սառցարանը, որպեսզի ամբողջությամբ ժելեանա։ - Պատրաստում ենք «Զահեր» զանգվածը. շոկոլադը մանրացնում ենք, գոլորշու վրա կամ միկրոալիքային վառարանում հալեցնում ենք, այնուհետև մինչև 30 աստիճան սառեցնում ենք։ Հարմար ամանի մեջ ենք լցնում հալեցված շոկոլադը, շաքարի փոշին և փափկեցրած կարագը։ Զանգվածը հարիչով հարում ենք (մինչև փքուն դառնա) և ատիճանաբար ավելացնում ենք դեղնուցները։ Սպիտակուցները հարիչով հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք։ Այնուհետև աստիճանաբար, փոքր չափաբաժիններով ավելացնում ենք շաքարավազը։ Այնքան ենք հարում մինչև հարթ և փայլուն զանգված ստանանք։ Հարած սպիտակուցները շոկոլադե խառնուրդին ենք միացնում (այս պահից սկսած հարիչը բացառում ենք և խառնում ենք թիակով)։ Ալյուրը լցնում ենք զանգվածի վրա և թիակով վերից վար շարժումներով խառնում ենք։ Բացվող ձևամանի մեջ ենք դնում յուղապատ յուղաթուղթը (կողքերը բուսայուղով պատելու անհրաժեշտություն չկա)։ Խմորը լցնում ենք ձևամանի մեջ։ Թխում ենք 15 րոպե մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև ջերմաստիճանը մինչև 200 աստիճանի ենք հասցնում և ևս 10 րոպե թխում ենք (ջերմաստիճանը փոփոխելուց հետո վերևամասը թեթևակի կարմրում է )։
Պատրաստի շերտը ձևամանի մեջ սառեցնում ենք, այնուհետև դանակով կտրում ենք։
Ապա պատրաստում ենք շոկոլադե մուսսը։ Ժելատինի վրա 4 ճ/գդ եռացրած սառը ջուր ենք լցնում և 20-30 րոպե թողնում ենք ուռչի։ 450 գր սերուցքը նախապես հարում ենք ` մինչև պինդ փրփուր առաջանա, այնուհետև որոշ ժամանակով սենյակային ջերմաստիճանում ենք թողնում ։
200 գր սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ և հասցնում ենք եռման աստիճանի։ Կաթսան կրակից վերցնում ենք և ավելացնում ենք մանրացված բոլոր տեսակի շոկոլադները։ Զանգվածը թիակով խառնում ենք մինչև շոկոլադը լուծվի, այնուհետև ավելացնում ենք «Ամարետտո» լիկյորը։ Ուռած ժելատինը միկրոալիքային վառարանում կամ գոլորշու վրա լուծում ենք և ավելացնում շոկոլադե զանգվածի մեջ։ Ավելացնում ենք դեղնուցներն ու մի քիչ հարում ենք։ Առանց հապաղելու, կրեմի մեջ ենք ավելացնում հարած սերուցքը (աշխատում ենք թիակով)։ - Պատրաստում ենք օշարակը. վանիլային օշարակն ու «Ամարետտո» լիկյորը խառնում ենք։ Բացվող ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում, իսկ կողքերին` խոհարարական ժապավեն։ Ձևամանի մեջ ենք դնում «Զահեր» շերտը և օշարակով ներծծում ենք։
Սկսում ենք տորթը հավաքել։ Շերտի վրա ենք լցնում շոկոլադե մուսսի 1/4 մասը։ Ձևամանը սննդային փաթեթով ծածկում ենք և 15-20 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկի մեջ (մուսսը պետք է ժելեանա)։ Ժելեացած մուսսի վրա ենք դնում եփովի կրեմով լցոնած 2 օղակները։
- Այնուհետև ձևամանի մեջ ենք լցնում մնացած մուսսը։ Տորթը 8 ժամով տեղափոխում ենք սառնարանը։
- Տորթը ձևամանից հանում ենք։ Տորթի վրա կակաո ենք ցանում։ Խոհարարական ժապավենը հանում ենք։
- Մուգ շոկոլադը դանակով մանրացնում ենք, շոկոլադի 3/4 մասը գոլորշու վրա հալեցնում ենք։ Շոկոլադը գոլորշու վրայից վերցնում ենք, մաս առ մաս ավելացնում ենք մնացած շոկոլադը և թիակով անընդհատ խառնելով հասցնում ենք մինչև 30 աստիճանի (շոկոլադը պետք է համասեռ դառնա)։
Հրուշակեղենային ժապավենի վրա շոկոլադ ենք քսում և թիակով հավասարեցնում ենք (ժապավենի երկարությունը հավասար է տորթի շրջանագծին+ 2 սմ ավել, որպեսզի աշխատելուց հարմար լինի։ Ավելորդ 2 սմ-ի վրա շոկոլադ չենք քսում)։
- Սպասում ենք մինչև շոկոլադը թեթևակի «կպչի» ժապավենին։ Ժապավենով տորթը պատում ենք և 15 րոպեով տեղափոխում ենք սառնարանը (կամ այնքան, մինչև շոկոլադն ամբողջությամբ սառչի)։ Ժապավենը հանում ենք։ Տորթը ըստ ցանկության ձևավորում ենք շոկոլադի կաթիլներով. մուգ շոկոլադը (20 գր) հալեցնում ենք, լցնում հրուշակեղենային փաթեթի մեջ և տորթի մակերևույթը շոկոլադի կաթիլներով ձևավորում ենք։
Ահա և վերջ, շատ համեղ և աշխատատար տորթ , որն ուտելու համար արժե ջանք ու եռանդ թափել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
yurahatuk er u shat lav@
Շատ շնորհակալ ենք 🙂
Dzu 65 gram ??et vorn a??
Մեկ միջին չափի ձուն կշռում է մոտավորապես 60-65 գրամ: