- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Նրբերշիկով կարկանդակ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- նրբերշիկ - 350 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սառեցված շերտավոր խմորն ու նրբերշիկը հանում ենք սառնարանից։ Շերտավոր խմորը ուղղանկյունաձև գրտնակում ենք։ Խմորը երկարությամբ ցանկացած լայնությամբ կտրատում ենք։ Ավելի նպատակահարմար է նեղ ժապավեններ կտրել։
- Թվով կենտ ժապավենները բարձրացնում ենք վերև և մեջտեղի հատվածից հետ ծալում։
- Խմորի մեջտեղի հատվածում վիենական նրբերշիկ ենք դնում։
- Ծածկում ենք ծալած ժապավեններով, այժմ թվով զույգ ժապավեններն ենք վերև ծալում։ Նույն կերպ ծալում ենք մինչև վերջ և անցնում հաջորդ կողմին (նույն բանը անում ենք հաջորդ կողմից)։
- Խմորի վրա դեղնուց ենք քսում, ըստ ցանկության աղ և պղպեղ ենք անում և թխում ենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում` մինչև շերտավոր խմորը ոսկեգույն դառնա։
- Բարի ախորժակ։
Այսպիսով, պատրաստեցինք մեծերի և փոքրերի սիրված ուտեստներից մեկը` նրբորշիկով կարկանդակ։ Ցանկալի է փոքր-ինչ թանկ, բայց որակյալ նրբերշիկներ գնել, որպեսզի ուտեստն ավելի օգտակար լինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lav baxadratoms er
Շնորհակալ ենք 🙂
Shat axojali tesk uni blorn
shat lavner
Շատ ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
Շնորհակալ ենք 🙂
Мец ачуйкрв огтвум эм дзер хоаноциц шат амех э ахперек,
Անչափ շնորհակալ ենք 🙂
???