- Yield: 1 օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Կարամելային մեղրով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 390 գր
- շաքարավազ - 155 գր
- կարագ - 110 գր (հալեցրած)
- ձու - 2 հատ
- մեղր - 63 գր
- սոդա - 9 գր
- աղ կիտրոնի - 2,5 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200 գր
- խտացրած կաթ - 200 գր
- թթվասեր - 100 գր
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 6-8
- Եթե եփած խտացրած կաթ չկա, կարող ենք ինքներս եփել։ Դրա համար խտացրած կաթը դնում ենք կաթսայի մեջ, վրան այնքան ջուր ենք լցնում մինչև խտացրած կաթը ծածկվի և 2-3 ժամ միջին ուժեղության կրակի վրա եփում ենք։ Սկզբում թողնում ենք սենյակային ջերմաստիճանում սառչի, այնուհետև տեղափոխում ենք սառնարանը։
Խմորի համար նախատեսված բոլոր բաղադրիչները կշռում ենք, որից հետո սկսում ենք շաքարավազը կարամելացնել։ Կարող ենք անել և խոնավ և չոր եղանակներով։
Խոնավ եղանակով կարամելացնելն ավելի հեշտ է։ Անհրաժեշտ քանակությամբ շաքարավազի մեջ այնքան ջուր ենք ավելացնում մինչև խոնովանա։ Պետք է շաքարավազը խոնավ լինի, ոչ թե ջրում լող տա։ Այնուհետև այն դնում ենք ուժեղ կրակի վրա։ Խոնավ շաքարավազն ավելի հավասար է տաքանում, այդ պատճառով էլ, երբ հասնի անհրաժեշտ ջերմաստիճանի հալեցումը հեշտությամբ կվերահսկենք։ Սկզբում ողջ ավելացված ջուրը գոլորշիանում է, այնուհետև աստիճանաբար գույնը փոխվում է, և երբ բաց ոսկեգույն դառնա կրակի վրայից կվերցնենք, քանի որ կրակի վրայից վերցնելուց հետո այն մի քիչ էլ է մգանում։ Պատրաստ է։
- Այժմ անցնենք չոր կարամելացմանը։ Սառը կաթսայի մեջ ենք լցնում անհրաժեշտ քանակությամբ շաքարավազը և դնում ենք ուժեղ կրակի վրա։
- Երբ շաքարավազը սկսի հալչել, իսկ եզրերում անգույն օշարակ գոյանա, կրակի տակն իջեցնում ենք։
- Երբ այն ոսկեգույն դառնա կաթսան մի կողմից մյուս կողմը կթեքենք։ Գդալով չենք խառնում։ Եթե շաքարավազն ամբողջությամբ չի կարամելացվել, պետք է կրկին դնել կրակին։ Այս տարբերակը շատ հարմար է հաստ տակով և մեծ տրամագծով կաթսաների պարագայում։ Պողպատե կաթսաներն ավելի հարմար են, քանի որ կարամելի գույնը լավ է երևում։ Կարամելացված շաքարով կաթսան կրակից վերցնում ենք, ավելացնում ենք մեղրն ու հալեցված կարագը։ Եթե կարագը սառը լինի, կարամելը կպնդանա։
- Կարամելը խառնում ենք մինչև համասեռ դառնա և թողնում ենք մինչև 70 աստիճան սառչի։ Կարամելը լցնում ենք մեկ այլ ամանի մեջ և 7-8 րոպե անընդհատ խառնելով սառեցնում ենք։ Որքան կարամելը սառում է, այնքան խառնելիս ավելի համասեռ է դառնում։
- Կարամելային խառնուրդի մեջ ենք լցնում ալյուրի մոտ 1/3 մասը և բոլոր ձվերը։ Խառնում ենք մինչև համասեռ դառնա։ Լցնում ենք կիտրոնի աղն և սոդան, ակտիվորեն մոտ 1 րոպե խառնում ենք մինչև օդեղեն փրփուր ստանանք։ Այդ պահին խմորի ջերմաստիճամը 60 աստիճանի է հասնում։
- Ավելացնում ենք մնացած ալյուրը, խառնում ենք այնքան մինչև համասեռ զանգված ստանանք, այնուհետև խմորը թողնում ենք աշխատանքային սեղանի վրա, որպեսզի սենյակային ջերմաստիճանում սառչի։ Խմորը շատ փափուկ է և ձեռքերին կպչող, մեղրի և կարամելի հոտ ունի։
Սառած խմորն այլևս ձեռքերին չի կպչում և հեշտ է գրտնակվում։
- Խմորը 9 հավասար մասերի ենք բաժանում (կարելի է կշռել, որպեսզի հավասար կտորներ լինեն, եթե սիլիկոնե գորգ կա, ավելի լավ է դրա վրա գրտնակել)։ Եթե կլոր տորթ ենք պատրաստելու, ապա 20 սմ տրամագծով մոտ 10 սմ բարձրությամբ տորթ կստացվի։ Կարող ենք ուղղանկյունաձև գրտնակել և շերտերի բաժանել։ Խմորը պետք է պատառաքաղով ծակծկենք։ Թխվելուց հետո, ծակծկած տեղերը լցվում են և չեն երևում։ Թխում ենք 5 րոպե, նախապես մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցում։ Քանի դեռ շերտերը տաք են, ճկուն են և առաձգական, դրա համար էլ ջեռոցից տեղափոխելուց փշրվելու վտանգ չի առաջանա։ Շերտերի եզրերը լավ կլինի միանգամից կտրել, թե չէ դրանք շուտ են սառչում։ Սառելուց հետո շերտերն իրար վրա ենք շարում։
Այս տորթի պատրաստումը կարելի է 2 փուլի բաժանել։ Առաջին օրը կարելի է շերտերը թխել, իսկ երկրորդ օրը` կրեմով պատել։ Կարևոր է, որ խտացրած կաթը սառնարանում սառչի, իսկ կրեմը քսելուց հետո կարևոր է առնվազն 10 ժամ հանգիստ թողնել, որպեսզի այն շերտերի մեջ ներծծվի։ Թթվասերն ու կարամելացված խտացրած կաթը հարում ենք։ Սերուցքը առանձին ամանի մեջ հարում ենք և ավելացնում թթվասերով զանգվածի մեջ, բայց պետք է զգույշ լինենք, որպեսզի փրփուրը չնստի։ Շերտերի վրա կրեմ ենք քսում, վրան կտրած եզրերի փշրանքով ենք պատում և գիշերը թողնում ենք սառնարանում։
Բարի ախորժակ:
Ահա այսպիսի համեղ մեղրով տորթ , որը համեղ է նաև թարմ մրգերով և հատապտուղներով, չրերով և և ընկույզով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: