- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 10-15 minutes
- Cook Time: 12-15 minutes
Կրեկեր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սառած կարագը ոչ մեծ խորանարդներով կտրատում ենք։ Ալյուրը մաղում ենք և աղ ենք ավելացնում։ Կարագն ու ալյուրը լցնում ենք բլենդերի մեջ և փշրանքի ենք վերածում։ Ավելացնում ենք ձուն և լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք քերած պանիրը և խմոր ենք հունցում։ Պետք է արագ աշխատենք, որպեսզի կարագը ձեռքերի տաքությունից չհալչի։ Պատրաստի խմորը գնդում ենք, սննդային փաթեթով ծածկում և 30-60 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։
- Խմորը 0,5 սմ հաստությամբ շերտով գրտնակում ենք, շրջաններ ենք կտրում (կամ այնպես, ինչպես կցանկանանք)։
- Կրեկերները դնում ենք յուղաթղթապատ տապակի մեջ, վրան 1 ճ/գդ ջրով խառնած դեղնուց ենք քսում։ Կարող ենք վրան քունջութ ցանել։
- Կրեկերները մի քանի տեղից պատառաքաղով ծակծկում ենք։ Թխում ենք մոտ 12-15 րոպե`180 աստիճան տաքացրած ջեռոցում։
Այսպիսով, համեղ կրեկեր, որը հարմար է մատուցել և թեյի և ապուրի հետ։ Կրեկերները շատ սննդարար են, խորհուրդ ենք տալիս 10 հատից հետո կանգ առնել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk chenq karox panir chlcnel
Անի ջան, եթե պանրով պատրաստեք, ավելի համեղ է ստացվելու 🙂