- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Ծովախեցգետնով աղցան
Բաղադրիչներ
- քացախ գինու - 4ճ/գդ
- ձիթայուղ - 1/4 բաժակ + 1ճ/գդ
- սխտոր - 3 պճեղ
- մանանեխ - 1ճ/գդ
- օրեգանո - 1ճ/գդ
- սոխ կանաչ - 1ճ/գդ (կտրատված)
- լոբի սպիտակ մարինացված - 350գր
- ծովախեցգետին - 400գր
- սոխ - 1 գլուխ
- լոլիկ - 1 բաժակ (կտրատված)
- հազարի թերթեր
- աղ
- պղպեղ սև
- չորահաց
Քայլերի հաջորդականություն
- Առանձին ամանի մեջ խառնեք քացախը, ճզմած սխտորը, մանրացված կանաչ սոխը, օրեգանոն, մանանեխը, 1/2 ճ/գդ աղացած պղպեղը, ապա վրան դանդաղ լցրեք 1/4 բաժակ ձիթայուղը` չդադարելով անընդհատ խառնել:
- Այլ ամանի մեջ խառնեք լոբին,խորանարդիկներով կտրատված լոլիկները և շրջանակներով կտրատված սոխը, վրան լցրեք քիչ առաջ պատրաստված մանանեխի սոուսից 5ճ/գդ և խառնեք:
- Մաքրված ծովախեցգետինների վրա լցրեք 1ճ/գդ ձիթայուղը,համեմեք աղ և պղպեղով, ապա լցրեք թավայի մեջ և տեղափոխեք ուժեղ կրակի վրա: Տապակեք մոտ 3րոպե ամեն կողմից:
- Աղցանամանի կամ մեծ ափսեի մեջ շարեք հազարի տերևները, վրան լցրեք սոուսի մնացած մասը, ապա լոլիկից և լոբիից ստացված զանգվածը, վրան շարեք ծովախեցգետինները:
- Աղցանի վրա շաղ տվեք սոուսը, ապա ավելացրեք չորահացերը: Մատուցելիս կարելի է զարդարել նաև կանաչ սոխով:
Ծովախեցգետնով աղցան հատուկ ծովամթերքի սիրահարների համար:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: