Զատիկին ձվերի ներկումն ընտանիքի անդամներին միավորելու հետաքրքիր գործընթացներից մեկն է: Այժմ խանութներից կարող եք գտնել ձվերը զարդարելու համար նախատեսված բազմաթիվ ներկեր, փայլեր, զարդարանքի պարագաներ և այլն: Ներկայացնենք, թե ինչպես ինքներդ կարող եք գեղեցիկ և օրիգինալ զարդարել զատիկի ձվերը:
Կարևոր է հիշել, որ արհեստական նյութերով ներկված կամ զարդարված ձվերը գերադասելի է օգտագործել որպես դեկորացիա, իսկ ուտելու համար նախատեսված ձվերը կարող եք ներկել՝ օգտագործելով բնական գունանյութեր 🙂
Գունանյութերով ներկում
Ձվերը սննդային գունաներկերով ներկելու համար բավական է միայն բացել գույնն ու ձվերն այնտեղ թողնել 10-20 րոպե: Այս կերպ կարող ենք ստանալ ինչպես բաց, այնպես էլ՝ մուգ գունավորում:
Ինչպես գեղեցիկ զարդարել զատիկի ձուն. գրադիենտի էֆեկտ
Գրադիենտի էֆեկտ ստանալու համար պետք է շերեփի միջոցով ձվերը կիսով չափ տեղադրել ներկի մեջ 3 րոպեով՝ անընդհատ բարձրացնելով և իջեցնելով: Այնուհետև պետք է բարձրացնել մինչ մյուս կեսը և թողնել 5 րոպե, իսկ վերջին 10 րոպեն ներկի մեջ թողնել միայն ձվերի տակի հատվածը:
Զոլավոր ձվեր
Գծավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք:
Գրություններով ձվեր
Այսպիսի ձվեր ստանալու համար բավական է միայն ձվերը ներկել սովորական գուաշով կամ մատիտներով: Կարևոր է միայն այն, որ մատիտները փափուկ լինեն:
Ժանյակավոր ձվեր
Ձվերը փաթաթեք ժանյակավոր կտորով և 10 րոպե թողեք ներկի մեջ: Հանելով կտորը՝ կստանաք ժանյակավոր գեղեցիկ ձվեր, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք:
Փայլերով ձվեր
Այսպիսի ձվեր պատրաստելու համար կարող եք օգտագործել ինչպես զատիկի, այնպես էլ՝ դիմահարդարման համար նախատեսված փայլեր: Վերջին պարագայում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի փայլերը չհայտնվեն ուտելիքի մեջ: Ձվի այն հատվածին, որտեղ ցանկանում եք փայլեր անել, սոսինձ եք քսում ու փայլերը շաղ տալիս վրան: Կարող եք վրձինը թաթախել սոսնձի մեջ, ձվի վրա նկարներ անել և այդտեղ լցնել փայլերը: Մինչ սոսնձի չորանալը, պետք է ձվերը զգուշությամբ վերցնել:
Գունավոր հատիկներով զարդարված ձվեր
Ինչպե՞ս գեղեցիկ զարդարել զատիկի ձուն: Այս հարցում մեզ օգնության կգան գունավոր հատիկները, որոնք կարող եք օգտագործել ոչ միայն Կուլիչի, այլև ձվերի զարդարման համար: Պետք է ձուն թաթախել սպիտակուցի մեջ ու վրան ցանել հատիկները:
Աբստրակտ զոլերով ձվեր
Ձվերի վրա սոսնձվող ժապավեններով տարբեր զոլեր արեք: Հերթականությամբ ձվերը լցրեք ներկի մեջ, ապա հանեք ժապավենները:
Թելերով ձվեր
Ձվերը թելերով զարդարելու համար պետք է վերջիններիս վրա բարակ շերտով սոսինձ քսել ու վրան գունավոր թելեր փաթաթել:
Նախշերով ձվեր
Ֆլոմաստերներով և մարկերներով ձվի վրա գեղեցիկ նախշեր կարող եք անել: Մնում է միայն ընտրել համապատասխան նախշն ու նույնությամբ ներկել ձուն:
Խճանկարով ձվեր
Ինչպե՞ս խճանկարով զարդարել զատիկի ձուն: Հեշտությամբ: Մնում է միայն գդալով հարվածել ձվի կեղևին և ձուն դնել գունանյութի մեջ: Ահա և պատրաստ է:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Mersi shat. Xorhurdneri hamar….
Խնդրեմ 🙂
Idk guyner@ bacelu hamar jur@ taq lini Te sar@????
im karciqov taq
Օֆելյա ջան, ջուրը պետք է տաք լինի 🙂
shat gexecik cever en ^_^
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
patahabar dzver@ mi qani jam toxelem nerki mej . hnaravor e tunavorum arajana? . da vtangavor e??
Ոչ, հանգիստ եղեք, եթե օգտագործել եք կերակրի ներկեր, ապա թունավորում չի առաջանա 🙂
uxaki hrashqen mersi :-):-)
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂
Շատ լավ խորհուրդներ են շնորհակալություն
Ուրախ ենք, որ հավանում եք 🙂
Shat gexecik en
Շնորհակալ ենք 🙂
shat gexecik ein . amen mekn el porcel em.
bolori shat dur ekav.
Շատ շնորհակալ ենք 🙂
amen mekn el porcel em.
bolori shat dur ekav.
Shat hetaqrqir e.
Es hetevel em dzer orinaknerin
Կեցցեք 🙂
☺☺☺☺☺☺☺
Shat gexecik en isk inchpeseq xary guyner stacel mek dzvi vra
Nkereq mi ban harcnem guyni mech qacax el eq gcum ?
Սիրելի Լուսինե, այս բաղադրատոմսում քացախ չենք ավելացնում։ ։)
Սիրելի Լաուրա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Գունավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք: ։)