- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 50 minutes
Բանջարեղենային լազանյա
Բաղադրիչներ
- լազանյայի շերտեր - 6 հատ
- տաքդեղ - 1 հատ
- սոխ - 1 գլուխ
- դդմիկ ցուկինի տեսակի - 1 հատ
- լոլիկի մածուկ - 300գր (թանձր)
- պանիր մոցարելլա - 100գր
- ռեհան - 3-4 տերև
Քայլերի հաջորդականություն
- Բանջարեղենը մանր կտրատում ենք: Բուսայուղով տաքացրած թավայի մեջ ենք լցնում կտրատված սոխը և տապակում 5 րոպե, ապա ավելացնում ենք տաքդեղը, տապակում այդպես ևս 3րոպե: Վերջում ավելացնում ենք դդմիկը և տապակում 5 րոպե:
- Մինչ տապակվում են բանջարեղենները, քերում ենք պանիրը:
- Ջեռոցի տապակի հատակը պատում ենք տոմատի մածուկով, վրան շարում լազանյայի շերտերը:
- Կրկին քսում ենք տոմատի մածուկ, ապա լցնում տապակված բանջարեղենները, վրան շաղ տալիս քերած պանիրը:
- Կրկնում ենք նույնը ևս 1-2 անգամ՝ կախված թե ինչ մեծության կլինի Ձեր տապակը: Ուտեստի վրա շաղ ենք տալիս ռեհանի տերևները :
- Եփում ենք ջեռոցում 40-50րոպե 180աստիճանում:
Համեղ բանջարեղենային լազանյա պատրաստելու հիանալի բաղադրատոմս: Շատ արագ և հեշտ պատրաստվող այս ուտեստը առավելապես կսիրվի բանջարեղենների սիրահարների կողմից:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: