- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30-40 minutes
Շոկոլադե տորթ դդումի նրբաբլիթներով
Բաղադրիչներ
- Նրբաբլիթների համար՝
- դդում - 350 գր (պտղամիս)
- կաթ - 250 մլ
- ձու - 3 հատ
- ալյուր - 100 գր
- շաքարավազ շագանակագույն - 4 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- բուսայուղ - 2 ճ/գդ
- նարինջ - 1/2 հատ (կեղև)
- լիկյոր մրգային - 2-3 կաթիլ (նարնջի)
- Կրեմի համար՝
- դդում - 350 գր (պտղամիս)
- շոկոլադ սև - 150 գր
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 6-8
- Դդմի խյուս պատրաստելու համար, դդումը խորանարդներով կտրատում ենք և գոլորշու վրա կամ ջեռոցում 12 րոպե շոգեխաշում ենք։ Այնուհետև սառեցնում ենք և բլենդերով խյուս ենք պատրաստում։ Խյուսի վրա ենք լցնում ձվերը, շաքարավազը, նարնջի մանրացված կեղևը և կաթը։ Խմորի մեջ մաղած ալյուր ենք լցնում, ավելացնում ենք աղը և խառնիչով հարում։ Ավելացնում ենք նարնջի լիկյորը, բուսայուղը, կրկին խառնում ենք։ Նրբաբլիթների խմորը պատրաստ է։ Խմորը լցնում ենք թավայի մեջ և նրբաբլիթները երկու կողմից տապակում ենք։ 13 սմ տրամագծով մոտ 10 հատ նրբաբլիթ է ստացվում։ Եթե նրբաբլիթները նույնաչափ չեն, ապա կարող ենք դրանք կտրել և հավասարեցնել։ Հավասարեցնելու համար ավելի հարմար է նրբաբլիթներն իրար վրա շարել, այնուհետև կտրել։
- Կրեմը պատրաստելու համար դդումը կրկին գոլորշու վրա կամ ջեռոցում եփում ենք, բլենդերի մեջ մանրացնում ենք և մանր մաղով անցկացնում։ Այնուհետև խյուսի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը և կաթսան դնում ենք գոլորշու վրա, որպեսզի շոկոլադը հալչի։ Կրեմը սառեցնում ենք։
- Նրբաբլիթները պատում ենք կրեմով։ Մի քիչ կրեմ ենք առանձնացնում, որպեսզի տորթերի կողքերն էլ կրեմով ձևավորենք։
Տորթը նարինջներով կամ ըստ ճաշակի ձևավորում ենք և 3-4 ժամով տեղափոխում ենք սառնարանը։ Կարող ենք նարինջներով ձևավորել, իսկ մատուցելուց` վրան կարամել քսել։ Կարամելապատում ենք մատուցելուց անմիջապես առաջ, այլապես կարամելը կհալչի։ Բարի ախորժակ։
Այսպիսով, մեր տորթը պատրաստ է, բայց եթե դդումի սիրահար եք, կարող եք մեր դդումով կեքսի բաղադրատոմսը ևս փորձել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: