- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Ընկույզով տորթ շոկոլադե-մրգային ջնարակով
Բաղադրիչներ
- Շոկոլադե-մրգային ջնարակի համար՝
- խյուս - 80 մլ(մրգային կամ հատապտղային)
- շոկոլադ սև - 230 գր
- մեղր - 15 գր
- կարագ - 40 գր
- Ընկուզային մերենգայի համար՝
- շաքարավազ - 85 գր+90 գր
- նուշ - 85 գր
- ձվի սպիտակուց - 5 հատ
- աղ - 1 պտղունց
- շաքարավազ մանր - 65 գր
- կաթ - 3 ճ/գդ
- Ձևավորման համար՝
- կակաո - 2 ճ/գդ
- մոշ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 6
- Պատրաստում ենք շոկոլադե-մրգային ջնարակը։ Դրա համար 80 մլ մրգային խյուս է հարկավոր։ Մենք պատրաստում ենք մոշով, բայց կարող ենք նաև այլ հատապտուղներ և մրգեր վերցնել։ Մոշը բլենդերի մեջ մանրացնում ենք, լցնում մաղի մեջ և տրորում։ Խյուսը լցնում ենք կաթսայի մեջ, մի քիչ տաքացնում ենք և վրան մեղր ենք ավելացնում։ Խառնում ենք։
Շոկոլադը կտրատում ենք և գոլորշու վրա հալեցնում, այնուհետև ավելացնում ենք մոշի խյուսը և լավ խառնում ենք։ Այժմ ավելացնում ենք կարագը և խառնում ենք մինչև այն հալչի և համասեռ զանգված ստանանք։
- Ջնարակը պատրաստ է։ Ամանը սննդային փաթեթով ծածկում ենք և տեղափոխում սառնարանը։ Եթե պետք է ջնարակը արագ պնդացնել, ապա բլենդերով հարում ենք։
Մերենգան, որը պատրաստելու ենք, կոչվում է «Ջիոնեզ»։ Շատ նուրբ, խրթխրթան, ոչ շատ քաղցր (ի տարբերություն ֆրանսիական մերենգայի) մերենգա է։ Մերենգա ստանալու համար նուշով և շաքարավազով ալյուրն ենք պատրաստում։ Դրա համար խառնում ենք նույն քանակության շաքարավազն ու նուշը լցնում ենք բլենդերի մեջ և լավ մանրացնում ենք։ Պետք է ալյուրատիպ զանգված ստանանք, որպեսզի նուշի յուղը չարտազատվի, պետք է ընդմիջումներով և կարճ տևողություններով հարենք: Նուշով և շաքարավազով ալյուրը լցնում ենք ամանի մեջ, ավելացնում ենք 90գր շաքարավազը և կաթը: Իրար հետ տրորում ենք, որպեսզի խմոր ստանանք։
- Ձվի սպիտակուցներին 1 պտղունց աղ ենք ավելացնում և հարում ենք մինչև թեթև փրփուր ստանանք։ Հարիչի արագությունը ավելացնում ենք։ Աստիճանաբար ավելացնում ենք մանր շաքարավազը և հարում ենք մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի և պինդ փրփուր ստանանք։
Ավելացնում ենք ընկուզային խմորը և թիակով խառնում ենք` վերից վար շարժումներով։ Այսպիսի թեթև, օդեղեն, ծակոտիներով խմոր է ստացվում։ - Այն լցնում ենք հրուշակեղենային պարկի մեջ։ Յուղաթղթի վրա անհրաժեշտ տրամագծով շրջաններ ենք կտրում, յուղաթուղթը հակառակ երեսի վրա ենք շրջում,խմորը կենտրոնից լցնում ենք յուղաթղթերի վրա և տարածում ենք։ 22 սմ տրամագծով 2 շերտ է ստացվում, կամ եթե ուզում ենք ավելի բարձր լինի, 15 սմ տրամագծով շրջաներ ենք կտրում (որպեսզի ավելի փոքր, բայց բարձր թխվածք ստանանք)։ Այս դեպքում 6 հատ շերտ ենք ստանում և հնարավոր է 3 հատ փոքր շերտ էլ դուրս գա, որոնք կարող ենք վերջում փշրել տորթի վրա և ձևավորել այն։ Շերտերը թխում ենք 130 աստիճան տաքացրած ջեռոցում 1,5-2 ժամ։ Ճիշտ ժամանակը կախված է ձվերի թարմությունից և ջեռոցի առանձնահատկություններից։ Մերենգաները պետք է թեթև և չոր լինեն, իսկ ամբողջությամբ սառելուց հետո, դրանք պետք է թղթից հեշտությամբ պոկվեն։
- Սկսում ենք տորթը հավաքել։ Շերտերի վրա շոկոլադե-մրգային ջնարակ ենք քսում, իսկ կողքերը ավելացած մերենգաների փշրանքով ենք պատում։
- Տորթի վրա կակաոյի փոշի ենք ցանում։ Ձևավորում ենք մոշով և անանուխով։
Այս տորթի համար կարող ենք այլ կրեմ պատրաստել, բայց պետք է կրեմը «չոր» լինի, այսինքն այնպիսի կրեմ, որը մերենգայի մեջ չի ներծծվի և չի փափկեցնի շերտերը։ Օրինակ, դասական կարագով կրեմները և տարատեսակ շոկոլադե ջնարակներ կարող ենք օգտագործել։ Իսկ եթե մերենգան շոկոլադի բարակ շերտով ծածկենք, ապա կարող ենք նաև խոնավ մուսսեր և հարած սերուցք օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: