- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Սպանախով կարկանդակ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 1կգ
- սպանախ - 500գր
- պանիր քերած - 100գր
- պանիր ֆետա - 100գր
- ձու - 1 հատ
- ձվի դեղնուց - 1 հատ
- քունջութ - 1-2ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Սառեցված խմորը դնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի հալչի: Կարկանդակի համար ավելի լավ է օգտագործել ռուլոնով փաթաթված շերտավոր խմոր, որպեսզի գրտնակով բացելու անհրաժեշտություն չլինի:
- Սպանախը խաշել, լավ քամել ավելորդ ջուրը, ապա վրան կոտրել 1ձու, վրան լցնել քերած պանիրը, կտորներով կտրատված ֆետա պանիրը, համեմել աղ և պղպեղով:
- Բացել խմորը, բաժանել 4 կամ 5 երկար ժապավենների: Ամեն ժապավենի վրա հավասարաչափ լցնել սպանախով զանգվածը, ապա մատերով իրար կպցնել ժապավենների աջ և ձախ կողմերը՝ չմոռանալով մատները ալյուրոտել այդ ընթացքում:
- Կլոր ձևամանի մեջ պարուրաձև շարել լցոնված ժապավենները՝ միացնելով մի ժապավենի ծայրը մյուսին: Վրան քսել ձվի դեղնուցը, ապա շաղ տալ քունջութը:
Եփել ջեռոցում 20-25րոպե 180աստիճանում մինչև կարկանդակի կարմրելը:
Ի դեպ, սպանախով կարկանդակ պատրաստելիս հաշվի առեք, որ այն պետք է ճաշակել անմիջապես: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: