Յուրաքանչյուր տարի Զատիկին ընդունված է զարդարել ձուն: Շատերը նախընտրում են զարդարելու տարբերակներից ամենահասարակները, սակայն յուրաքանչյուր տարի ցանկություն է առաջանում ինչ-որ նոր մոտեցում ցուցաբերել ու ձվերը գեղեցիկ զարդարել: Ահա ևս մի քանի տարբերակ ձվերը յուրօրինակ ձևավորելու համար:
Ճուտիկներ
Խաշած ձվերից կարող եք պատրաստել գեղեցիկ ճուտիկներ, որոնք շատ հետաքրքիր տարբերակ են:
Տերևների ու ծաղիկների կիրառում
Գրեթե բոլորը գիտեն՝ ինչպես է տատիկը ձվերը ներկում սոխի կեղևով: Եթե ունեք տերևներ կամ ծաղիկներ, կարող եք դրանք կպցնել ձվերի վրա, այդպես խաշել ձվերը սոխի կեղևի մեջ, ապա հանել դրանք, դեն նետել և ձվերի վրա կմնան գեղեցիկ նախշեր:
Գունավոր թղթիկներ
Ձվերը գեղեցիկ և ուրախ զարդարելու հարցում մեզ օգնության կգան գունավոր թղթիկները: Ձուն կարող եք զարդարել գունավոր կլոր թղթիկներով ու ստանալ Զատիկի գեղեցիկ ձվեր:
Դեկուպաժ
Այս գործընթացում ամենաբարդը գեղեցիկ անձեռոցիկ գտնելն է: Իսկ դեկուպաժի մեթոդի մասին կարող եք գտնել cooks.am-ում՝ Զատիկի ձու ՝ ներկված դեկուպաժի տեխնիկայով:
Շոկոլադե ձվիկներ
Ձուն կարող է լինել նաև շոկոլադից: Այս տարբերակը շատ դուր կգա հատկապես Ձեր երեխաներին: Փորձեք ձուն պատրաստել կաթնաշոռից, իսկ դեղնուցի փոխարեն օգտագործել ջեմ:
Շոկոլադե ձվիկների այլընտրանքային բաղադրատոմս կարող եք կարդալ նաև cooks.am-ում՝ Շոկոլադե ձվիկներ Զատիկի համար 🙂
Պայծառ ու գեղեցիկ
Այս տարբերակի գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է վերցնել մուգ ձվեր ու սպիտակ գրիչ (շտրիխ): Մնում է միայն օգտագործել երևակայությունն ու ստեղծել գեղեցիկ ձվեր: Արդյունքում, ձվերը կստացվեն բնական ու պայծառ:
«Հիմնական կասկածյալ»
Երեխաները միշտ ցանկանում են մասնակցություն ունենալ ձվերի ներկման արարողությանը: Հատկապես այն հետաքրքրում է ամենափոքրերին: Գեղեցիկ կարող է ստացվել, երբ փոքրերն իրենց մատնահետքերը թողնեն ձվերի վրա, իսկ մեծերն արդեն անցնեն մատնահետքն արվեստի գործի վերածելու գործընթացին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lavn eg