- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35 minutes
Pâte brisée կամ կտրտած խմոր պիրոգի համար
Քայլերի հաջորդականություն
- Աղն ու ալյուրը մաղում ենք և իրար խառնում: Սառը կարագը ոչ մեծ խորանարդներով կտրատում ենք, բլենդերի մեջ լցնում և ալյուրի հետ խառնում: Աստիճանաբար ավելացնում ենք սառցաջուրը ու բլենդերով խառնում (եթե խմորն արդեն գնդվում է, ուրեմն ջրի կարիք այլևս չկա): Խմորը պետք է խոնավ և կոպիտ լինի, բայց այն չի գնդվի եթե ձեռքերով չհունցենք: Խմորը դնում ենք ալրապատ սեղանի վրա և գնդում ենք: Եթե խմորից երկու հիմք ենք պատրաստելու, ապա պետք է այն անմիջապես կիսել: Գնդերից յուրաքանչյուրը դնում ենք սննդային փաթեթի մեջ և առնվազն քսան րոպեով տեղափոխում սառնարան: Իսկ եթե խմորն անմիջապես չենք պատրաստելու, ապա տեղափոխում ենք սառցախցիկ:
- Խմորը սառչելուց հետո, սննդային փաթեթը հանում ենք և դնում ալրապատ սեղանի վրա։ Ալյուրը ցանում ենք, որպեսզի խմորը հեշտ գրտնակվի։ Խմորը զգուշորեն ձևամանով մեկ տարածում ենք, իսկ ձևամանից դուրս կախվող եզրերը` կտրում:
Պիրոգի խմորը թխում ենք բաղադրատոմսի համաձայն։ Ահա և վերջ:
Այսպիսի խմոր ունենալով կարող ենք հանգիստ լինել, քանի որ անսպասելի հյուրեր ունենալու դեպքում խմորեղենի հարցը կարող ենք լուծված համարել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: