- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Խորոված հավի մսից
Բաղադրիչներ
- 9 հոգու չափաբաժնով՝
- հավի փափկամիս - 930 գր
- լոլիկ չերրի - 360 գր
- Մարինադի համար՝
- մեղր - 1 թ/գդ
- կետչուպ - 50 գր
- մանանեխ - 1 թ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Հավի փափկամիսը լվանում ենք, չորացնում և խորանարդաձև կտրատում։ Միսը լցնում ենք ամանի մեջ։
- Պատրաստում ենք մարինադը։ Ամանի մեջ ենք լցնում կետչուպը, մանանեխը, մեղրը, աղը և սոյայի սոուսը։
- Մարինադը լցնում ենք մսի վրա և լավ խառնում ենք։ 2 ժամով զով տեղ ենք դնում, որպեսզի միսը մարինացվի։
- Միսը լոլիկների հետ հաջորդաբար հագցնում ենք նախապես ջրում թրջած փայտիկների վրա։ Եթե փայտիկները չթրջենք, դրանք կայրվեն։
- Այսպես ամբողջ միսն ու լոլիկները փայտիկների վրա ենք հագցնում։
- Հավի խորովածները բուսայուղով պատված թավայի մեջ ուժեղ կրակի վրա տապակում ենք, բայց ոչ շատ երկար, մինչև միսը թեթևակի կարմրի։
- Այնուհետև բարձր կողքերով ձևամանի մեջ երկու հատ մետաղական շամփուր ենք դնում և հավի մսով փայտիկները շարում ենք շամփուրների վրա։ Ձևամանի մեջ մի քիչ ջուր ենք լցնում, այնուհետև հավով և լոլիկներով փայտիկները դնում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 30 րոպե ջեռոցում խորովում ենք։ 15 րոպե հետո խորովածները ջեռոցից հանում ենք և շրջում, որից հետո ևս 15 րոպե ջեռոցում ենք թողնում։
- Հավով և լոլիկներով խորովածը պատրաստ է։ Բարի ախորժակ:
Այսպիսի խորոված հավի կարող ենք պատրաստել, թե մանղալի վրա, և թե ջեռոցում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: