- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Չեբուրեկի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաքանակը` 20 հատ:
Հավի ձվերը ջարդում ենք բաժակի մեջ, այնուհետև ամբողջությամբ ջրով ծածկում ենք և թեթևակի հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք։ Լցնում ենք այն ամանի մեջ, որում պետք է խմորը հունցենք։
- 1 բաժակ ջրի մեջ աղն ու շաքարավազը լուծում ենք և հունցելու ամանի մեջ լցնում։ Խառնում ենք և ալյուր ավելացնում։
Այնուհետև օղի ենք ավելացնում, որպեսզի խմորն ավելի առաձգական դառնա և տապակելուց շերտավորվի։ 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում։ Խառնում ենք, սկզբում թիակով կամ գդալով, այնուհետև նաև ձեռքերով։ Այնքան ենք հունցում մինչև ձեռքերին չկպչող խմոր ստանանք։ Ընթացքում մի քիչ ալյուր ենք ավելացնում, բայց պետք է այնպես անենք, որ խմորը փափուկ և առաձգական լինի, ոչ թե պինդ։ Պատրաստի խմորը 30-60 րոպեով տաք տեղ ենք դնում։
- Այդ ընթացքում պատրաստում ենք խճողակը։ Միսը աղում ենք։ Սոխն էլ կարող ենք մսաղացով աղալ, բայց լավ կլինի մանր կտրատենք և պատառաքաղով տրորենք։ Աղ և պղպեղ ենք անում և խառնում ենք։ Այնուհետև կաթ, արգանակ կամ ջուր ենք ավելացնում։ Առնվազն 1-1,5 բաժակ հեղուկ է անհրաժեշտ։ Խճողակը պետք է կիսաջրիկ լինի, որպեսզի չեբուրեկները հյութեղ ստացվեն։
- Վերցնում ենք հասունացած խմորը, մեջը փորվածք ենք անում, 3 ճ/գդ բուսայուղ ենք ավելացնում և այնքան ենք հունցում մինչև բուսայուղը ներծծվի խմորի մեջ։
- Սկսում ենք չեբուրեկներ ձևավորել։ Խմորից պինգ-պոնգի գնդակի չափով գունդ ենք պոկում և 2մմ հաստությամբ բարակ գրտնակում ենք։
- Խմորի մի կեսի վրա մոտ 1 ճ/գդ խճողակ ենք լցնում (պետք է հիշել, որ ի տարբերություն վարենիկների, չեբուրեկների լցոնը պետք է շատ չլինի)։ Խճողակը կարող ենք խմորի կեսի վրա հարթեցնել, բայց կարող ենք նաև ուռուցիկ թողնել։ Խմորի երկրորդ կեսով ծածկում ենք, եզրերը լավ սեղմում ենք և հատուկ սարքով անցնում ենք վրայով։ Եթե այդպիսի սարք չկա, ապա կարող ենք նաև փոքր ամանով այդ գործողությունն անել։ Այնուհետև պատառաքաղով եզրերը լավ սեղմում ենք, հետևելով, որ անցքեր չմնան, այլապես հյութը տապակելու ընթացքում դուրս կգա միջից։
Բուսայուղը լցնում ենք խոր թավայի մեջ։ Բուսայուղը պետք է այնքան լցնել, որ չեբուրեկները ազատ լող տան բուսայուղի մեջ և թավայի հատակին չկպչեն։ Բուսայուղը տաքացնում ենք և չեբուրեկները յուրաքանչյուր կողմից մոտ 2 րոպե միջին ուժեղության կրակի վրա տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնան։
- Պատրաստի չեբուրեկները դնում ենք թղթե սրբիչների վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը դուրս գա միջից, որից հետո մատուցում ենք։
- Բարի ախորժակ:
Ի դեպ, այսպիսի հյութեղ չեբուրեկի համտեսելիս չմոռանաք կանգ առնել, այլապես տան մյուս անդամներին չեբուրեկներ չեն հասնի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
shat lawner
karoxeq perashkii ew ponchik baxadratoms awelaznel
Ահա խնդրեմ փքաբլիթների և կարկանդակների բաղադրատոմսերը 🙂
http://www.cooks.am/?s=+%D5%AF%D5%A1%D6%80%D5%AF%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80&Submit=Search+Site
http://www.cooks.am/?s=+%D6%83%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9&Submit=Search+Site
Mi ban chaskaca ham 1 bajak avelacnumenq dzvi vra hamel 1 bajak alyuri???
Իսկ մի տեղում ասում եք չեբուրեկիի խմորին ձու չի գնում ,ձվով պինդ է ստացվում ,իսկ այստեղ ձու եք օգտագործում