- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 35-40 minutes
Հավի բդիկներ մեղրի մարինադով
Բաղադրիչներ
- հավի բդիկ - 1600 գր
- մանանեխ - 30 գր
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- աղ - 1 ճ/գդ
- մեղր - 60 գր
- սոուս լոլիկի - 2 ճ/գդ (կծու)
- սխտոր - 4 պճեղ
- բուսայուղ - տապակելու համար
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք մարինադը։ Ամանի մեջ ենք լցնում մանանեխը, սոյայի սոուսը, մեղրը, աղը և լոլիկի կծու սոուսը։ Սխտորը մաքրում ենք, ճզմում և լցնում զանգվածի մեջ։ Մարինադի համար պատրաստվող սոուսը խառնում ենք, որպեսզի համասեռ դառնա։ Մարինադը պատրաստ է։
- Անցնում ենք հավի բդիկներին։ Բդիկների վրա մարինադ ենք լցնում և լավ խառնում ենք։ 30 րոպե թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, որպեսզի բդիկները մարինացվեն։ Այդ ընթացքում մի քանի անգամ խառնում ենք։
- Ժամանակը լրանալուն պես, բդիկները շարում ենք յուղապատ տապակի մեջ։
- Եփում ենք նախապես մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` մինչև կարմրեն։
- Ահա պատրաստ է:
- Բարի ախորժակ:
Մեղրով շատ համեղ հավի բդիկներ, որը մատուցում ենք տաք վիճակում` ցանկացած խավարտի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: