- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Մսով և վարունգով աղցան
Բաղադրիչներ
- վարունգ - 2 հատ
- միս տավարի - 400գր
- սոխ - 1 հատ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- սխտոր - 2 պճեղ
- պղպեղ կարմիր - 1թ/գդ
- շաքարավազ - 1/2թ/գդ
- համեմի սերմ - 1թ/գդ
- քացախ - 2ճ/գդ
- սոյայի սոուս - 3-4ճ/գդ
- աղ - 1թ/գդ
- բուսայուղ - 3-4 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք վարունգները երկարությամբ բարակ ձողիկներով, լցնում ամանի մեջ, համեմում աղով և թողնում այդպես 15-20րոպե, որպեսզի ջաւրը դուրս տա:
- Կտրատում ենք միսը բարակ ժապավեններով:
- Կտրատում ենք սոխը կիսաշրջաններով:
- Քամում ենք և թափում վարունգներից աանձնացված հյութը, վրան լցնում կարմիր կծու պղպեղը, համեմի սերմը, ճզմած սխտորը և շաքարավազը:
- Բուսայուղի մեջ տապակում ենք միսը ուժեղ կրակի վրա և, երբ սկսում է կարմրել, ավելացնում ենք սոխը, լավ խառնում, ապա լցնում վրան սոյայի սոուսը:
- Խառնելով տապակում ենք այդպես մի քանի րոպե մինչև միսը եփվի, որից հետո անմիջապես լցնում ենք վարունգների վրա:Թողնում ենք այդպես մի քանի րոպե:
- Կտրատում ենք կարմիր տաքդեղը բարակ ձողիկներով, ապա լցնում մսի վրա, ավելացնում քացախը: Խառնում ենք աղցանը:
- Մատուցել աղցանը կարելի է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Պատրաստում ենք մսով և վարունգով աղցան կորեական ձևով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: